Սպորտի ծիծաղկոտ նախարարը Ծառուկյանի լավ ընկերոջ որդին է
Սպորտի և երիտասարդության անկուսակցական, չկայացած կոալիցիան իրենով մարմնավորող 31-ամյա նախարարը, պարզվում է` թանկ մարդ է ԲՀԿ առաջնորդի համար. վերջինս Ծառուկյանի լավ ընկերոջ որդին է: Այս մասին գրել է «Հրապարակը»:
«Հրաչյա Ռոստոմյանի հայրը «Հազար ու մի մանրուք» խանութի տնօրենն է եղել: Հրաչյային բոլորն անվանում են «ծիծաղկոտ տղա», որովհետև ծիծաղել շատ է սիրում: Նա մասնագիտությամբ ատամնաբույժ է, սակայն գրեթե չի աշխատել: Ժամանակին Գ. Ծառուկյանը նրան նշանակել էր Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ` երևի ելնելով նրանից, որ Քոչարյանը բասկետբոլ էր խաղում, որից հետո էլ տարել է ՀԱՕԿ` նախարարական վերելքին ընդառաջ»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները