ՕԵԿ-ին բաժին կհասնի 4 փոխնախարարի պաշտոն
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների`«Օրինաց երկրին», բացի նախարարական 3 պորտֆելից, առաջիկայում բաժին է հասնելու ևս 4 փոխնախարարի պաշտոն. ՕԵԿ-ին են տրամադրել առողջապահության, կապի և տրանսպորտի, քաղաքաշինության և կրթության փոխնախարարների պորտֆելները: Առայժմ հայտնի են փոխնախարարներից երկուսի` Նելսոն Զուրոյանի և Դավիթ Կարապետյանի անունները, որոնք նախօրեին հրաժարվել են ԱԺ պատգամավորի մանդատից` խորհրդարան անցնելու հնարավորություն տալով հնաբնակ ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանին: Իսկ թե երիտասարդ ՕԵԿ-ականները կոնկրետ որ նախարարություններում են նշանակվելու, դեռ հստակ չի որոշվել: Թերթը նաև նշում է. «Կառավարության ՕԵԿ-ական անդամները, գրեթե առանց բացառությունների, բավականին ուշագրավ առանձնահատկություն ունեն. նրանք ընդամենը ձևականորեն են այդ կուսակցության անդամ, իսկ իրականում ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի մարդիկ են»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները