ՀԱԿ-ը` միջխորհրդարանական պատվիրակություններում
Հայ ազգային կոնգրեսը որոշել է միջխորհրդարանական պատվիրակություններում իրենց ներկայացուցիչներին. Հայտնում է «Ժողովուրդը»: Ամենակարևորը, թերևս, ԵԽԽՎ հայկական պատվիրակությունն է, որը մանավանդ նախագահի ընտրությունների նախաշեմին լուրջ ամբիոն է: ՀԱԿ-ից ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում ներկայացված կլինի խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կընդգրկվի Սևծովյան տնտեսական համագործակցության ԽՎ կազմում, Ստեփան Դեմիրճյանը` ԵԱՀԿ ԽՎ կազմում, Գագիկ Ջհանգիրյանը` ԱՊՀ ԽՎ կազմում, Նիկոլ Փաշինյանը` Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում, Լյուդմիլա Սարգսյանը` Միջխորհրդարանական միության պատվիրակությունում, իսկ Հրանտ Բագրատյանը` ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ու «ԵվրաՆեսթ»-ի պատվիրակությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները