Նարինե Գրիգորյանի «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը զբաղեցրել է երրորդ տեղը. «Ամաչելու բան չունենք»
«Վերջին շրջանում մեր մշակույթի գործիչները հպարտության պահեր են պարգևում մեզ` տարբեր երկրներում կայացող փառատոներում դառնալով մրցանակակիրներ` փաստելով, որ Հայաստանի մշակույթը ներկայանալի վիճակում է»,- ասուլիսում ասաց մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը` տեղեկացնելով, որ հունիսի 6-13-ը Քիշնևում կայացած ԱՊՀ և Մերձբալթյան երկրների, Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների միջազգային համաժողովում Հայաստանը ներկայացնող երիտասարդ բեմադրիչ Նարինե Գրիգորյանի նորարարական և պատկերավոր լուծումներով «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը զբաղեցրել է երրորդ տեղը:
Նշենք, որ համաժողովին մասնակցել են նաև դրամատուրգ Հովհաննես Թեքգյոզյանը, թատերագետ Ռուզաննա Առաքելյանը, բեմադրիչներ Կարինե Եղիազարյանը և Նարեկ Քեշիշյանը: «Նրանք բոլորը բարձր գնահատականի են արժանացել»,- ասաց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, ապա խոսելով Ն. Գրիգորյանի բեմադրության մասին, ասաց. «Միանշանակ առաջին, երկրորդ տեղերի արժանի ներկայացում էր, ուղղակի քաղաքական ռեվերանսներ արվեցին»: «Բավականին հետաքրքիր սերունդ է գալիս մեզ փոխարինելու»,- ուրախացած նշեց Հ. Ղազանչյանը :
Նշենք, որ երիտասարդները համաժողովին մասնակցել են ՀՀ մշակույթի նախարարության և թատերական գործիչների միության աջակցությամբ: Համաժողովին մասնակցել է նաև Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը: «Ամաչելու բան չունենք: Երբ, որ դու լավագույն թատերական դպրոցներ ունեցող երկրների հետ խոսում ես հավասարը հավասարի հետ ու եթե նույնիսկ ավելի առաջադեմ ես, հպարտանալու բան է»,- ասաց Ռ. Բաբայանը: Նրա խոսքով, եթե այսօր Հայաստանը որևէ փառատոնում լավ է ներկայանում, տպավորություն է ստեղծվում ընդհնարապես հայկական թատրոնի, մշակույթի, պետության մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին