Օրվա թեմա 16:03 20/06/2012

ԱԺ բուֆետում այսօր «անշլագ էր». Ո՞վ, ո՞ւմ հետ, ե՞րբ

Հեղինակ` Լիա Խոջոյան

«Գայան, հլը իջի բուֆետ, կմեռնես… տենց բան կյանքումդ տեսած չես լինի` սաղ մինիստրները մի սեղանին նստած հաց են ուտում… Իջի, ախչի, բան չի մնա ուտես»,- խորհրդարանի միջանցքում`  աշխատասենյակներից մեկի դռնից գլուխը ներս մտցրած ինչ-որ կին գործընկերուհուն այսպես էր հրահրում իջնել ԱԺ ճաշարան ու ականատեսը լինել հիրավի պատմական այդ իրադարձությանը:

Եվ իսկապես` նման տեսարան ԱԺ ճաշարանում վաղուց չէր եղել, քանի որ նախարարները, եթե գալիս են խորհրդարան, ապա կոնկրետ ինչ-որ հարցի քննարկման շրջանակում և կամ ԱԺ-Կառավարություն ավանդական հարցուպատասխանի ժամանակ. թե մեկի, թե առավել ևս երկրորդի դեպքում նրանք ժամանակ (հասկանալ նաև ցանկություն) չեն ունենում համտեսել ճաշարանային ուտեստները:

Իսկ այսօր, երբ կառավարությունը ողջ կազմով առավոտյան ժամը 10-ից խորհրդարանում թերևս պարապ նստած էր, քանի որ այդ ժամից սկսած մինչ այս պահը միայն վարչապետ Տիգրան Սարգսյանն է իշխում ամբիոնում (կառավարության հնգամյա գործունեության ծրագիրը ներկայացնելուց հետո նրան բառիս բուն իմաստով հարցախեղդ էին անում ընդդիմության ու այլընտրանք հանդիսացող ԲՀԿ անդամները), նախարարներին այլ բան չէր մնում, քան օգտվել ԱԺ ճաշարանից… կամ էլ սոված մնալ:

Եվ այսպես` այսօր ԱԺ բուֆետում անշլագ էր: Գրեթե բոլոր խմբակցություններն ամբողջական կազմով պարբերաբար մտնում ու դուրս էին գալիս բուֆետ` փորձում ազատ սեղան գտնել, հնարավորինս նստել ոչ «ոտի տակ», քանի որ, ինչպես նկատեցինք ԲՀԿ-ական պատգամավորները` Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանը, ինչպես նաև ՀԱԿ-ական Նիկոլ Փաշինյանը ու էլի ընդդիմադիր պատգամավորներ հաց ուտելուն զուգահեռ քննարկում էին, թե ինչ են ասելու վարչապետին ընդմիջումից հետո շարունակվելիք նիստում ու հատկապես` ինչ պատասխան են նրանից ակնկալում:

Ի դեպ նշենք, որ երբ նորընտիր ԱԺ պատգամավորները առաջին օրը ներկայացան ԱԺ և դեռևս աշխատասենյակները նրանց բաշխված չէին, հենց ճաշարանը դարձավ այն վայրը, որտեղ հստակ երևաց, թե քանի թևի է բաժանված մասնավորապես «Բարգավաճ Հայաստանը»:

Այդպես, Վարդան Օսկանյանն ու Գուրգեն Արսենյանը թե այդ օրը, թե նաև այսօր անբաժան էին իրարից ու քիթ-քթի տված ճաշարանի սեղանի շուրջ անդադար ինչ-որ բաներ քննարկում, իսկ երիտասարդ թևն էլ `Վահան Բաբայանը, Վահե Էնֆիաջյանը մի քանի սեղան այն կողմ էին միասին:

Անշուշտ այսօրվա ամենահետաքրքիր ու զարմանալի իրադարձությունը նախարարների ներկայությունն էր բուֆետում` միանգամից տասներկու նախարար նստել էր մի սեղանի շուրջ: Եվ միայն ԲՀԿ….ներողություն` անկուսակցական Սպորտի և երիտասարդության նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանն էր, որ այդ սեղանից հեռու էր, ԲՀԿ-ական ընկերների շրջապատում:

Նախարարներն այնպիսի ներկայություն էին ապահովել, որից հետո բուֆետի ողջ ճաշացանկը դատարկվեց ու շատերը, նույնիսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին ուղեկցող որոշ պատգամավորներ, որոնք բավականին ուշ իջան ճաշարան, այդ ճաշացանկից ընտրելու իրավունքից ուղղակի զրկվեցին ու ստիպված եղան բավարարվել նրանով, ինչ մնացել էր: Իսկ ավելի կոնկրետ` գրեթե ոչինչ էլ չէր մնացել: Որոշ ժամանակ անց էլ ուղղակի խուճապ սկսվեց բուֆետի դատարկ «դախլաների» դիմաց հերթի կանգնած կիսասոված պատգամավորների մոտ և «ի՞նչ ուտել» հարցը միանգամից հետ մղեց բոլոր այլ հարցերը: Խուճապը կանխելու նպատակով խոհանոցից խոստացան փլավ շուտ սարքել-բերել, սակայն այդ շուտը ոնց էլ լիներ մի ժամ կտևեր և որոշ օրենսդիրներ որոշում կայացրեցին ճաշարան վերադառնալ իրենց փլավի ետևից հաջորդ ընդմիջմանը ` «Մեկ ա էսօր ստեղ ենք» սկզբունքով:

Բացի ճաշացանկից դատարկվել էր նաև սեղանի պարագաների համար հատկացված տարածքը ու լրագրողները պատգամավորների հետ միասին ստիպված էին երկար սպասել, մինչ այս պարագայում ամենաերջանիկներին գոնե պատառաքաղ կտրամադրվի. ոմանք նույնիսկ, ժամանակ սղության պատճառով, այդքան համբերություն չունեցան ու ստիպված էին պիցցան համտեսել գդալով:

Ազգային Ժողովի ճաշարանը միշտ եղել է այն վայրը, որը թե պատգամավորները, թե լրագրողները համարել են դեպքերի, մարդկանց ու իրադարձությունների էպիկենտրոն. այստեղ պետք չէ ընդդիմություն կամ իշխանություն խաղալ ու անգամ, եթե հինգ րոպե առաջ նիստերի դահլիճում իրար հետ թեժ բանավեճ էր` բուֆետում արդեն ընկերովի հաց են կիսում: Այստեղ կարելի է տեսնել, թե որ պատգամավորն է գծուծ ու «գրեչկայով» փլավ պատվիրելուց հետո անգամ 20 դրամանոց մանրին է սպասում ու վերցնում, կամ էլ տեսնել, թե ինչպես է Սամվել Ալեքսանյանը (լֆիկ Սամոն), ով հազվադեպ է իջնում ճաշարան 10-20 հազարանոցներ շռայլում մեկ գավաթ սուրճ ըմպելու դիմաց… մի խոսքով` բուֆետը Ազգային Ժողովի թերևս ամենակարևոր վայրն է ու իրադարձությունների էպիկենտրոնը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}