Շևչենկոն ու Վորոնինն ավարտեցին կարիերան հավաքականում
Ուկրաինայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Անդրեյ Շևչենկոն Անգլիայի ընտրանու հետ հանդիպումից հետո, որը նրա համար վերջինն էր Եվրոպայի առաջնությունում, խոստովանել է, որ ավարտում է կարիերան ազգային թիմում, որի կազմում, սկսած 1995 թ., անցկացրել է 113 խաղ և խփել 48 գոլ:
«Ինչ վերաբերում է ակումբային կարիերային, ես դեռ ժամանակ ունեմ»,- ասել է 35-ամյա Շևչենկոն:
Նույնպիսի իրավիճակում է նաև 32-ամյա Անդրեյ Վորոնինը, ով նույնպես խոստովանել է, որ ֆրանսիացիների հետ նախորդ հանդիպումը վերջինն էր իր համար Ուկրաինայի հավաքականի կազմում:
Ինչ վերաբերում է ևս մեկ վետերանի` 33-ամյա Անատոլի Տիմոշչուկին, նշենք, որ նա մտադիր չէ բավարարվել հավաքականում անցկացրած 119 խաղով և ուզում է օգնել այդ թիմին` մտնելու աշխարհի 2014 թ. առաջնության եզրափակիչ փուլ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա