Վարչապետը ներկայացրեց ծրագիրը. 2-րդ երեխայի ծնունդից հետո ընտանիքը կստանա 1 մլն և ավելի գումար
Առաջիկա տարիներին Հայաստանում բուհ ընդունվելը կլինի հեշտ, ավարտելը դժվար, իսկ անապահով ընտանիքների երեխաներին հնարավորություն կտրվի ստանալ բարձրագույն կրթություն: Մինչև տասը տարեկան երեխաների բուժօգնությունը կլինի ամբողջովին անվճար, իսկ երկրորդ երեխայի ծնունդից հետո ընտանիքը կստանա մեկ միլիոն և ավելի գումար…. Այս ամենն ամրագրված է Կառավարության գործունեության ծրագրում, որը քիչ առաջ Ազգային Ժողովում պատգամավորներին ներկայացրեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ապագա հինգ տարիների մինիմում ծրագիրը ենթադրում է նաև կառավարության ջանքերը նվազագույն աշխատավարձի առնվազն կրկնապատկման ուղղությամբ, ծնելիության գումարային գործակցի աճ, 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական կրթության առնվազն 90 տոկոսի հասանելիություն, աղքատության կրճատում, աշխատատեղերի ստեղծում և այլն:
Այս պահին վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանում է պատգամավորների հարցադրումներին: