Լևոն Թոքմաջյանը պարգևատրվեց ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով. «Սա գնահատականն է իմ արածի»
ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանը պարգևատրվեց ՀՀ մշակույթի նախարարության բարձրագույն պարգևով` ոսկե մեդալով: Մեդալը նրան հանձնեց մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը: Նա պարգևատրվեց հայ կերպարվեստի զարգացման և հանրահռչակման գործում ունեցած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև ծննդյան 75-ամյակի առթիվ:
«Անչափ շնորհակալ եմ այս պարգևի համար: Սա գնահատականն է իմ արածի, նաև ավելի է պարտավորեցնում, որ կյանքիս մնացած մասն ավելի բեղմնավոր ու իմաստալից անցկացնեմ»,- պարգևատրումից հետո ասաց Լևոն Թոքմաջյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ` քանդակագործության ասպարեզում ներդրած մեծ ավանդի, ինչպես նաև ծննդյան 75-ամյա հոբելյանի կապակցությամբ Լևոն Թոքմաջյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
Լ. Թոքմաջյանը ծնվել է 1937 թ. հունիսի 16-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում