ԱԺ վարորդներն ամենաշատն են խախտումներ անում. Տուգանքը գանձվում է բյուջեից
«Երկիր»-ը հիշեցնում է, որ 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներն արդեն տեղավորվել են աշխատասենյակներում և հարմարվել «տեղանքին»: Այնուհետ թերթը հավելում է. «Հայտնի է, որ խմբակցությունների ղեկավարներին և հանձնաժողովների նախագահներին ԱԺ-ն մեքենաներ է տրամադրում, իսկ հատկապես այդ մեքենաների վարորդները բավականին օրինախախտ են:
Պատգամավորներից մեկը թերթի թղթակցին պատմել է, որ ճանապարհներին տեղադրված արագաչափ սարքերի և տեսախցիկների ֆիքսած խախտումների արդյունքում գանձված գումարով առաջին տեղում պետական հաստատություններն են, առաջին հերթին` ԱԺ-ն: Պարզվում է` ընդհանուր տուգանքը կազմում է մի քանի միլիոն դրամ, որն, իհարկե, վճարվում է ԱԺ բյուջեից»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները