Թուրքերը վերականգնում են իրենց քանդած հայկական գերեզմանատան մատուռն ու պահակատունը
Թուրքիայի Մալաթիայի քաղաքապետարանի նախաձենությամբ` սկսվել է հայկական գերեզմանատան քանդված շինությունների վերականգնման շինարարական աշխատանքները:
Թուրքական «Սոնդաքիքա» (Sondakika) լրատվական կայքի տեղեկացմամբ` շինարարությունն իրականացնելու համար հայտարարված տենդերը շահած ընկերությունն արդեն հանձն է առել 156 հազար թուրքական լիրայով (106 հազար դոլար) կառուցել քանդված պահակատունն ու մատուռը, որ կազմակերպվում էր հանգուցյալներին վերջին հրաժեշտը տալու արարողությունը:
Հիշեցնենք, որ սույն թվականի փետրվարին Մալաթիայի քաղաքապետարանի շինանձնակազմը ապամոնտաժել էր հայերի կառուցած մատուռն ու պահակատունը` դրանք հայտարարելով ապօրինի կառույցներ: Հետո, երբ թեման դարձավ լայն քննարկման առարկա և մեծ բողոքի ալիք բարձրացրեց հատկապես արտասահմանում, թուրքական իշխանությունները շտապեցին նշել, թե կառույցների մի մասը սխալմամբ են քանդել և անպայման կվերականգնվի պետության հաշվին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում