Փակ շուկա». «Երևի մաքրման աշխատանքներ են տարվում»… նախարարության աշխատակիցներն ամեն օր գնում են ու ոչինչ չեն «տեսնում»
«ԵՐԵՎԻ մաքրման աշխատանքներ են տարվում: Մեր աշխատակիցներն ամեն օր լինում են շուկայի տարածքում և այդպիսի ինֆորմացիա չունեն»,- պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե ի՞նչ բնույթի շինաշխատանքներ են այժմ տարվում «Փակ» շուկայի տարածքում` նկատի ունենալով, որ նախօրեին երեկոյան քանդում էին շուկայի հատակը, և «Կամազ» մակնիշի բեռնատար մեքենաները տարածքից դուրս էին բերում քանդված քարերն ու հողը, ասաց մշակույթի նախարարության Երևանի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Կարինե Հակոբյանը:
Նա նաև ասաց, որ նախքան սեփականատիրոջ կողմից նախագծի ներկայացումը քաղաքապետարան ու մշակույթի նախարարության կողմից հաստատումը` այնտեղ որևէ աշխատանք չի կարող տարվել. դա կլիներ ապօրինի: Իսկ նախագիծ մինչև օրս չի ներկայացվել:
Կ. Հակոբյանն ասաց, որ նախագծողներն են` Ջանոյան-Մխիթարյան: Նախագծով հուշարձանը պետք է նույնությամբ վերականգնվի. «Իբր թե գիշերը փլուզված կամարները պետք է նույնությամբ վերականգնվեն, բարձրությունը, ծավալները չեն փոփոխվելու: Նախագծի առաջին տարբերակով նախատեսված բարձրահարկ շինությունը` շուկայի հետևի մասում, նոր նախագծով չի լինելու: Նոր նախագծով լինելու է միայն զրո նիշից ներքև կայանատեղին, որն արդեն հաստատված է ու շինությունն իր նախնական տեսքով վերակառուցված»:
Նախորդող նորություններ`
Փակ շուկայի ճակատագրով զբաղվող կա. Վարչապետն է վստահեցրել խորհրդարանին
Մկրտիչ Մինասյան. Երևանի թիվ 1 շուկա ՍՊԸ-ն սկսել է Հանձնաժողովի առաջարկությունների կատարումը
Մասնագիտական հանձնաժողովը «Փակ» շուկայի սեփականատիրոջն առաջարկներ է ներկայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան