Էշլի Յանգը կարող է բաց թողնել Իտալիայի հավաքականի հետ հանդիպումը
Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Էշլի Յանգը կարող է բաց թողնել Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ փուլում Իտալիայի ընտրանու հետ կայանալիք հանդիպումը: Ֆուտբոլիստի առողջական խնդիրներն արդեն գլխացավանք են դարձել Անգլիայի ընտրանու մարզչական շտաբի համար:
Հիշեցնենք, որ Յանգը վնասվածք է ստացել Ուկրաինայի հավաքականի հետ խաղում: Հիմա թիմի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնին մնում է միայն նորություններ սպասել ֆուտբոլիստի առողջական վիճակի մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա