Օտար լեզուների միասնական քննություններից ամենաբարձր միջին միավորը՝ 17.9, գրանցվել է ֆրանսերենից
Ամփոփվել են օտար լեզուների միասնական քննության միջին միավորները: Ինչպես Panorama.am-ին տեղեկացրեց Գնահատման և թեսատվորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը, անգլերենի միջին միավորը 13,2 է, ֆրանսերենինը՝ 14,3, գերմաներենինը՝ 14,4, իտալերենինը՝ 17.9, իսպաներենինը՝ 15.4, պարսկերենինը՝ 16.4:
Անգլերենի միասնական քննությունից 20 միավոր է ստացել 23 դիմորդ, ֆրանսերենից՝ 3, գերմաներենից ՝ 4, իսպաներենից և պարսկերենից՝ 1-ական դիմորդ, իսկ իտալերեն քննությունից 20 միավոր չի գրանցվել:
Անգլերենի քննությունից 17,5-20 միավոր է ստացել 1092 դիմորդ, ֆրանսերենից՝ 113, գերմաներենից՝ 137, իսպաներենից 17, իտալերենից՝ 2, պարսկերենից՝ 3: 13,5-17,25 ստացել են անգլերենից՝ 2992-ը (38.3%), ֆրանսերենից՝ 149-ը (34.3%), գերմաներենից՝ 185-ը (36.3%), իսպաներենից ՝ 6-ը (25%), պարսկերենից՝ 1 դիմորդ: Իտալերենից 13,5-17,25 միավոր ոչ ոք չի ստացել:
7,5-13,25 միավոր անգլերենից ստացել է 3097 դիմորդ (39.6%), ֆրանսերենից՝ 146-ը (33.6%), գերմաներենից՝ 165-ը (32,4%), իսպաներենից՝ 1-ը, իտալերենից՝ 2, պարսկերենից՝ 1:
Դրական միավորի շեմը անգլերենից չի հաղթահարել 635 դիմորդ (8,1%), ֆրանսերենից 26 դիմորդ կամ 6 %-ը, գերմաներենից 22 (4,3 % )-ը:
Իսպաներենից, իտալերենից և պարսկերենից դրական միավորի շեմը չհաղթահարած դիմորդներ չկան:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան