Հայտնի է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության հիմնական կազմը
«Հայկական ժամանակի» թղթակցին հաջողվել է ճշտել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության հիմնական կազմը: Ըստ թերթի տեղեկությունների, հիմնական կազմի չորս անդամներն են` ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը, որ կրկին պատվիրակության ղեկավարն է լինելու, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանը և կոնգրեսական Լևոն Զուրաբյանը: Փոխարինող կազմում կլինեն ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը և Նաիրա Կարապետյանը` ՄԻԱԿ-ից, ԲՀԿ-ական Վահե Հովհաննիսյանը: «ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» սույն պատվիրակությունում, ինչպես տեղեկացրել էինք, աշխատելու են ռոտացիոն սկզբունքով` 1 տարի ՀՅԴ ներկայացուցիչը, 1 տարի ` «Ժառանգության»: ՀՅԴ ներկայացուցիչը կրկին Արմեն Ռուստամյանը կլինի, իսկ «Ժառանգության» ներկայացուցիչը, հնարավոր է, Զարուհի Փոստանջյանը չլինի:
Մեր տեղեկություններով, թեև վերջինս շատ է ցանկանում կրկին ընդգրկվել պատվիրակությունում, սակայն «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչները պնդելու են, որ շատ ավելի արդյունավետ կլինի, եթե նրա փոխարեն Ստրասբուրգ գնա նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: Երեկ մեզ հայտնի է դարձել նաև, որ ԵԱՀԿ պատվիրակության ղեկավարը լինելու է Արտաշես Գեղամյանը: Նշենք, որ այստեղ անգլերենի իմացությունը պարտադիր է: Գեղամյանը, սակայն, այդ լեզվին չի տիրապետում, և ինչպես պնդում են պատգամավորները, ժամանակին, երբ ԵԽԽՎ պատվիրակության անդամ էր, իր ելույթների անգլերեն տեքստերը ռուսերեն տառերով էր գրում և մի կերպ կարդում: ԵԱՀԿ պատվիրակության կազմում կլինի նաև նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, Եվրանեսթի ղեկավարը կրկին ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը կլինի, Ֆրանկոֆոնիայինը` ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը, Հայաստան-Եվրամիության ղեկավարը` կրկին Նաիրա Զուրաբյանը, Սևծովյանինը` ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը, ԱՊՀ-ինը` Հերմինե Նաղդալյանը: Միջխորհրդարանական հանձնաժողովների և բարեկամական խմբերի ղեկավարների հարցը դեռ չի քննարկվել»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները