Շերիֆը պաշտոն կստանա
«Հայկական ժամանակը» գրել է. «ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը` Շերիֆը, որ ԲՀԿ համամասնական ցուցակի 43-րդ համարն էր և ներկայումս գործող պատգամավոր է, պաշտոն կստանա: Գրիգորյանին է բաժին հասնելու ԱԺ պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը: Երեկ մեր թղթակցին հայտնի է դարձել, որ այդ հանձնաժողովի նախկին տեղակալ, ՕԵԿ-ական Իշխան Խաչատրյանը չի ցանկանում ազատել աշխատասենյակը և կրկին հավակնում է այդ պաշտոնին, սակայն, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտնել է, որ ըստ Դոնթի բանաձևի` առաջադրման իրավունքն իրենցն է, և իրենք այդ պաշտոնում առաջադրելու են Գ. Գրիգորյանին»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները