Գեներալ Մանվելի ԱԺ աշխատասենյակ են տարվել գազօջախ, գազի բալոն, տանկի մարտկոց
ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձած «Երկրապահ» կամավորականների միության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանն օրերս կարգադրել է իր աշխատասենյակ բերել մի քանի ուշագրավ իրեր: Այս մասին գրում է «Ժողովուրդը»: Հրահանգից հետո խորհրդարանի նրա աշխատասենյակ են տարվել գազօջախ, գազի բալոն, տանկի մարտկոց և այլ նման իրեր: «Հավանաբար գեներալն արտակարգ զարգացումներ է կանխատեսում խորհրդարանում` էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների տեսքով, դրա համար տանկի մարտկոցի անհրաժեշտություն է առաջացել»,- գրում է թերթը և հիշեցնում, որ օրեր առաջ էլ սև օբսիդիանից սառնարան էր իր աշխատասենյակ տարել: «Ժողովուրդը» նաև նշում է, թե գեներալ Մանվելը շարունակում է լինել խորհրդարանի ամենաազդեցիկ պատգամավորներից մեկը, որի հետ «քաշվում» են զրուցել անգամ նրա շատ ու շատ գործընկերներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները