Օն-լայն հոդվածների վերահսկման կայք է ստեղծվել
Հունիսի 17-ին ԱՄՆ-ում Knight Mozilla MIT ծրագրավորողների սեմինարի ժամանակ ստեղծվել է NewsDiffs կայքը, որը հնարավորություն է տալիս բացահայտել տեղեկատվական օնլայն -հոդվածներում իրականացրած բոլոր փոփոխությունները:
Ինչպես տեղեկացնում է «Լենտա.ռու»-ն, նույն օրը կայքը սկսել է վերահսկել The New York Times և CNN տեղեկատվական կայքերը. հենց որ կայքում հոդվածը հրապարակվում է, ռեսուրսը պահպանում է նրա առաջին տարբերակի «սկրինշոտը», իսկ խմբագրությունների դեպքում` NewsDiffs-ն իրականացնում է հոդվածի վերլուծություն և հրապարակում է դրա նոր տարբերակը բնօրինակի հետ` նշելով փոփոխությունները: Օգտատերերը կարող են նաև հատուկ ստեղնիով նշել այն փոփոխությունները, որոնք իրենց հետաքրքրել են:
Ըստ կայքի ստեղծողների`ժամանակակից պայմաներում օնլայն –նորությունները շատ են փոփոխվում, թեև այդ խմբագրումները հիմնականում այնքան էական են, որ երբեմն փոխվում է նյութի իմաստը: Որպես օրինակ նրանք բերում են Occupy Wall Street շարժման և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումների մասին The New York Times թերթում տեղ գտած հոդվածի փոփոխությունները:
Բնագրում խոսվում է այն մասին, որ ոստիկանությունը թույլ է տվել ցուցարարներին դուրս գալ Բրուկլինյան կամուրջի վրա, հետո սկսվել են ձեռբակալություներ: 20 րոպե անց հոդվածում նշվում էր արդեն, թե ցուցարարներն իրենք են դուրս եկել կամուրջի վրա, հրահրել են ոստիկանության հետ բախում, որից հետո սկսվել են ձերբակալությունները: Համացանցում տեղադրված այս երկու տարբերակի «սկրինշոտ»-ների վրա գրված է. «Մեղավորներին տեղերով փոխելն ընդամենը 20 րոպե է»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին