Նանսենի թանգարանի կառուցման համար շինտեխնիկա չի մտնելու այգու տարածք. Հիմնադրամ
Նանսենի թանգարանը մեկ հարկանի փոքրիկ կառույց է և անգամ շինտեխնիկա չի մտնելու այգու տարածք, ամեն ինչ կառուցվելու է ձեռքով: Նման հայտարարությամբ հանդես է եկել Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսենի հիմնադրամը:
Ինչպես նշված է հայտարարության մեջ, թանգարանի կառուցման պատվիրատուն Երևանի քաղաքապետարանն է, իսկ հովանավորում են վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանները:
Այն հանդիսանում է քաղաքապետարանի սեփականությունը և գործելու է որպես քաղաքապետարանին պատկան մշակութային օջախ: Թանգարանում կցուցադրվեն Նանսենի հայանպաստ գործունեությունն արտացոլող նյութեր, ֆիլմեր, հրատարակված գրքեր, ինչը կօգնի երիտասարդ սերնդին ճանաչելու մեր ժողովրդի մեծ բարեկամին ու նրա գործունեությունը: Թանգարանը զբաղեցնելու է 52 քմ տարածք , որը խարհրդանշական է այն առումով, որ եղեռնից հետո նանսենյան անձնագրերով փրկված 320 հազար հայ հաստատվել են աշխարհի 52 երկրներում;
Ըստ հայտարարության, Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանը չի կառուցվում կանաչ տարածքների հաշվին: Ինչպես հավաստում է Հայաստանի ֆրիտյոֆ Նանսենի հիմնադրամը, շինարարությունն ընթանում է Նանսենի անվան այգու ծառազուրկ հատվածում՝ բետոնյա հարթակի վրա, որտեղ տեղադրված է Նանսենի հուշարձանի կառուցման քար – անձնագիրը: «Շինարարության ողջ ընթացքում, ոչ մի ծառ չի հատվել ու չի հատվելու, ոչ մի մետր կանաչ տարածք չի վնասվել և չի վնասվելու»,- ընդգծել է հիմնադրամի նախագահը՝ հերքելով որոշ սոցկայքերում հնչեցված այն հայտարարությունները, թե թանգարանի կառուցման ընթացքում ծառեր են հատվել, և կանաչ տարածք է վնասվել:
Նախորդող հրապարակումներ`
Բախչինյան. Նանսենի թանգարանը կլինի 52 քմ մակերեսով, որևէ ծառ չի հատվի
Նանսենի այգու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել հայտարարությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները