Սնեյդերը չի հավատում Հոլանդիայի հավաքականի ապագային
Իտալական «Ինտերի» ու Հոլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը «Եվրո-2012»-ում իր թիմի ձախողումից հետո ասել է, որ Լեհաստանում և Ուկրաինայում ընթացող մրցաշարը «նարնջագույնների» ներկայիս սերնդի համար ինչ-որ բան շահելու վերջին հնարավորությունն էր:
«Այսպիսի արդյունքից հետո շատ դժվար է խոսել,- Սնեյդերի խոսքերը մեջբերել է «Voetball International»-ը:- Դա Հոլանդիայի հավաքականի ներկայիս սերնդի վերջին հնարավորությունն էր: Ունենալով այսպիսի կազմ` մենք պետք է ինչ-որ բան նվաճեինք, բայց չկարողացանք: Հարավաֆրիկյան Հանրապետությունում երկու տարի առաջ կայացած աշխարհի առաջնությունում խաղացինք եզրափակչում, իսկ այս անգամ նույնիսկ խմբից դուրս չեկանք: Եվ ինքներս միայն մեզ պետք է մեղադրենք: Կարծում եմ` լուրջ փոփոխություններ կկատարվեն: Վստահ չեմ, որ երիտասարդները համապատասխան խաղամակարդակ ունեն: Մինչև 23 տարեկանների ընտրանին հստակ պատասխան չի տա եղած հարցերին: Նրանք դեռ պատրաստ չեն…»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա