ՈՒԵՖԱ-ն գերմանացիներին կպատժի ռասիզմի համար
ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել Գերմանիայի ֆուտբոլային միության դեմ` կապված այդ երկրի երկրպագուների` Եվրոպայի առաջնության խմբային փուլում Դանիայի ընտրանու հետ խաղի ժամանակ դրսևորած պահվածքի հետ: Այս մասին հաղորդում է «Bild»-ը:
Գերմանացի ֆանատները խաղի ժամանակ պաստառներ են բարձրացրել` կասկածելի ու անթույլատրելի արտահայտություններով ու խորհրդանիշներով: ՈՒԵՖԱ-ն ուշադրություն է դարձրել նաև տրիբունաներից հնչող սադրիչ կոչերին:
Եվրոպական ֆուտբոլային միության իրավապահներից մեկը հաղորդել է, որ երկրպագուները նացիստական բովանդակությամբ պաստառ են բարձրացրել մարզադաշտում: Ռասիզմի դեմ պայքարի մարտիկներն այդ մասին տեղեկացրել են ՈՒԵՖԱ-ի հսկիչ-կարգապահական կոմիտեին, որը խոստացել է հարցը քննել հունիսի 23-ին:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության ընթցքում ՈՒԵՖԱ-ն գերմանացիներին արդեն տուգանել է 10 հազար եվրոյով` դատապարտելով երկրպագուների` մարզադաշտ տարբեր իրեր նետելու քայլը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա