ՀՀ ոստիկանապետ. «Հարսնաքարի» գործը գնում է օբյեկիվ, ճշմարիտ, թափանցիկ
««Հարսանքարի» գործը գնում է օբյեկիվ, ճշմարտ, թափանցիկ»,- Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ` լրագրողների խնդրանքով անդրադառնալով «Հարսնաքարի» միջադեպին, վստահեցրեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Նա նաև ասաց, որ ոստիկանությունը գոնե այս վերջին ամիսների ընթացքում իր գործով ապացուցել է, որ զոռբայություն չի ընդունում, գնում է երևույթների, այլ ոչ թե անձերի հետևից:
«Ռուբեն Հայրապետյանն ընդամենը սեփականատերն է, և հաստատ իմացեք, որ ցանկացած մարդ, ցանկացած պարագայում, եթե որևէ մեղք ունի` անկախ զբաղեցրած պաշտոնից ու դիրքից, օրենքի առջև պատասխան տալու»,- նշեց Վ. Գասպարյանը:
Ոստիկանապետը նշեց, որ «Հարսնաքարի» միջադեպի մասին հայտարարություն տրվել է ռեստորանի ադմինիստրացիայի կողմից, որ ռեստորանում նման դեպք է եղել: Ըստ նրա, գլխավոր դատախազը, համարելով, որ նրանք զինծառայողներ են, գործն ուղղորդել է ՊՆ քննչական ծառայություն, «սակայն առավոտյան գլխավոր դատախազի հետ խոսեցի, գործը վերադարձվեց ոստիկանություն: Իմ հանձնարարութամբ գտնվում է քննչական գլխավոր վարչության վարույթում»:
Նախորդող նորություն` «Հարսնաքար»-ի գործով կա 7 ձերբակալված
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները