«Ես որ վարչապետ լինեի…». Վ.Օսկանյան
«Ես որ վարչապետ լինեի…»: Սա ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի արտահայտությունն է, որը նա արեց արձագանքելով ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանի բոցաշունչ ելույթին` ի պաշտպանություն Կառավարության գործունեության ծրագրի: Սակայն այն, ինչ ասում էր Վարդան Օսկանյանը ու առավել ևս այն, ինչ ասում էր մինչ այդ Արտաշես Գեղամյանը այս պարագայում այնքան էլ կարևոր չի:
Կարևոր է թերևս միայն այն, որ Վ.Օսկանյանը քննադատելով կառավարության նախորդ հինգ տարիների գործունեությունը ու նույնպես սկեպտիկորեն տրամադրված լինելով կառավարության ապագա հինգ տարիների գործունեությանը, այդ ամենի հիմքում դնում է մասնավորապես վարչապետի խնդիրը: Այն է` վարչապետի գործոնն է, որ նախևառաջ ստիպում է Օսկանյանի դեմ լինել կառավարությանը, իսկ եթե վարչապետը լիներ ինքը…..
Այստեղ թերևս հարկ է հիշել այն լուրերը, որ շրջանառվում էին, երբ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմել-չկազմելու հարցը դեռ օրակարգային էր: Շրջանառվող այդ լուրերի համաձայն` Գագիկ Ծառուկյանը Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա կազմելու դիմաց նախագահ Սերժ Սարգսյանից իբր պահանջել էր վարչապետի պաշտոնը տալ ԲՀԿ-ին: Ինչպես տեսնում ենք` ԲՀԿ-ն կոալիցիա չկազմեց, իսկ Վարդան Օսկանյանն էլ, փաստորեն, մինչ օրս անդադար կրկնում է` «Ես որ վարչապետ լինեի… » :
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները