Վազգեն Սաֆարյան. Պետությունը պատասխանատու է լինելու բարենպաստ բիզնես միջավայր ստեղծելու համար
Պետությունը այսուհետև պատասխանատու է լինելու բարենպաստ բիզնես միջավայր ստեղծելու համար: Անդրադառնալով ՀՀ կառավարության ներկայացած նոր ծրագրին` այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Ըստ Վազգեն Սաֆարյանի, արդեն իսկ դրական է այն հանգամանքը, որ ծրագիրը վերաբերում է 2012-2017 թթ ընկած ժամանակահատվածին:
«Ծրագիրը արդեն իսկ կարելի է համար դրական այն առումով, որ քայլ է կատարում ժամանակի մեջ տեսնել առաջիկա մի քանի տարիների զարգացումը: Մեր պատմության որոշակի ժամանակահատվածում ոչ մի կերպ չէր հանդուրժվում պլանային տնտեսության գաղափարը, իսկ այսօր այս ծարգրում առկա են պլանայնության որոշակի էլեմենտներ»,-նշեց Վազգեն Սաֆարյանը:
Ըստ Վազգեն Սաֆարյանի ՝ կառավարության նոր ծրագիրը հեռանկարային է, քանի որ ժամանակային կտրվածքով փորձ է արվում տեսնել ժամանակի պահանջները և զարգացումները:
«Ծրագիրը կրկին հենված է լիբերալ-ազատական մոդելի վրա: Այս տեսանկյունից նախորդ ծրագրերից այս ծրագիրը տարբերակող հատկանիշները մեծ չեն: Այնումենայինիվ, այս ծրագրում կան որոշակի նոր ձեռքբերումներ: Պետությունը այսուհետև պատասխանատու է լինելու բարենպաստ բիզնես միջավայր ստեղծելու համար: Պետական հաստատությունները ներգրավելու է մասնավոր հարվածի ճյուղային արդյունաբերական քաղաքականության մեջ: Սա, ըստ իս, ամելուրջ ձեռբերումն է: Հաշվի առնելով 2008 թ համաշխարհային տնտեսական ճգնաժամը՝ կառավարությանը մշակեց արտահանման ուղված արդյունաբերական քաղաքականություն, ինչ և կարևորվել է վերոհիշյալ ծրագրում»,- նշեց Վազգեն Սաֆարյանը:
«Նախորդ տարի ունեցել ենք 1,3 մլրդ արտահանում, իսկ այս տարի այն պետք է հասնի 1,5 մլրդ-ի: Արդյունաբերական որոշ ուղղություններ պետք է կարողանանք զարգացնել միջպետական ազատ վարկերի շնորհիվ»,- հավելեց բանախոսը:
«Կան, իհարկե, կառավարության ծրագրում բարի ցանկություններ, դեկլարատիվ հայտարարություններ, սակայն ռացիոնալն այն է, որ պետական ներդրումներ պետք է արվեն մասնավոր հատվածում և կարևորվում է պետություն-մասնավոր հատված գործընկերությունը:Կառավարությունը ի վիճակի է իրականացնել իր ներկայացրած ծրագիրն, այլ խնդիր է, թե ծրագրի իրականացումը որքանով կբավարարի մեր տնտեսության շահերին, նա, բնականաբար, չի կարող ապահովել հանրության բոլոր սպասելիքները»,- նշեց Վազգեն Սաֆարյանը: