ՀԲ-ն Հայաստանին մոտ 200 մլն ԱՄՆ դոլար կտրամադրի
Համաշխարհային բանկն այս տարվա հուլիսի 1-ից մինչև հաջորդ տարվա հունիսի վերջ, Հայաստանին մոտ 200 մլն ԱՄՆ դոլար կտրամադրի: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ՀԲ Հարավային Կովկասի երկրների տարածաշրջանային նորանշանակ տնօրեն Հենրի Քերալին:
Ըստ նրա՝ այդ գումարն ուղղվելու է կրթության, առողջապահության, ճանապարհաշինության ոլորտներին, հարկային բարեփոխումներին, ինչպես նաև փոքր ու միջին ձեռնարկություններին:
Վերջին 20 տարիների ընթացքում 1.6 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք օգնություն է ՀԲ-ն տրամադրել Հայաստանին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա