Մարզպետների հարցն`այսօր
«Երկիր»-ի տեղեկություններով` ՀՀԿ գործադիր մարմնի նիստի օրակարգում է մարզպետների նշանակման հարցը: «Ինչպես նախկինում ենք նշել, այսօր ևս հայտնում ենք, որ ՀՀԿ-ական մարզպետները վերանշանակվելու են: …Արդեն հստակ է, որ Գեղարքունիքի մարզպետ է նշանակվելու ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ Գեղարքունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը: Նա թեև երեկ մեր թղթակցի հետ զրույցում կրկնեց, որ նման հարց չի քննարկվել, իրեն նման առաջարկություն չի եղել, և թեև ինքն իրեն խորհրդարանում լավ է զգում, բայց եթե կուսակցությունը որոշի, որ պետք է մարզպետ լինի` միանշանակ կլինի մարզպետ: Վայոց Ձորի թեկնածուները երկուսն են: Այս պաշտոնի համար երկմտում են` նշանակել Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանի՞ն, թե՞ ՀՀԿ Վայոց Ձորի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանին»,- նշում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները