Մահմուդ Ահմադինեժադ. Սիրիայում արտաքին միջամտությունը միայն կհանգեցնի սպանությունների ավելացմանը
Սիրիայում արտաքին միջամտությունն ու այդ երկիր զենք առաքելը միայն կհանգեցնեն սպանությունների ավելացմանը:
Այդ մասին Իրանի նախագահի պաշտոնական կայքի (President.ir) հաղորդմամբ՝ «Ռիո+20» գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
Իրանի նախագահը, անդրադառնալով միջուկային ծրագրի առնչությամբ հնչած հարցին, նշել է. «Արևմտյան երկրները դեմ են գիտական և նորարարական ոլորտներում Իրանի առաջընթացին. Միջուկային զենքը միայն պատրվակ է, որի միջոցով ջանում են ճնշումներ գործադրել Թեհրանի վրա և կասեցնել նրա առաջընթացը»:
Նախորդող տեղեկատվություն՝ Ահմադինեժադն ու Պան Գի Մունը քննարկել են Իրանի միջուկային ծրագրին և Սիրիայի ներքաղաքական զարգացումներին առնչվող հարցեր