Ադրբեջանցի զինծառայողները, հայ դիրքապահների ներկայությամբ, հաշվեհարդար են տեսել իրենց համածառայակցի նկատմամբ
Մեր ունեցած հավաստի տեղեկություններով` հունիսի 20-ին ուշագրավ միջադեպ է արձանագրվել հայ-ադրբեջանական սահմանագծի Ճամբարակի հատվածում:
Հայ դիրքապահներն ականատես են եղել ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ իր իսկ ծառայակիցների կողմից հաշվեհարդարի փաստին: Հակառակորդ կողմի մարտական հենակետերից մեկի զինծառայողը փորձել է լքել հենակետը և անցնել հայ դիքապահների կողմից վերահսկվող տարածք, սակայն մի քանի մետր առաջ անցնելուց հետո` չեզոք գոտում, խոցվել է ադրբեջանցիների կողմից:
Այնուհետև փոխհրաձգություն է տեղի ունեցել ադրբեջանական երկու հենակետերի միջև: Որոշ ժամանակ անց` փոխհրաձգության դադարից հետո, մի քանի ադրբեջանցի զինծառայողներ` մոտ 8-10 հոգի, անցել են չեզոք գոտի և տարել իրենց իսկ կողմից սպանված ծառայակցի դին:
Հայ դիրքապահները հետևել են հակառակորդի գործողություններին և չեն խոչընդոտել ադրբեջանցու դին չեզոք գոտուց դուրս հանելուն:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին