Սպորտի փոխնախարարը նեղացած է հարազատ կուսակցությունից
«Չորրորդ ինքնիշխանության» տեղեկությունների համաձայն`սպորտի և երիտասարդության հարցերի ՀՀԿ-ական փոխնախարար Արսեն Քարամյանը նեղացել է հարազատ կուսակցությունից` պաշտոնի առաջխաղացում չունենալու համար: «Եվ դա է հիմնական պատճառը, որ վերջին ժամանակներս Քարամյանը կուսակցության հավաքներին ու միջոցառումներին աշխատում է քիչ երևալ: Բացի դրանից, ՀՀԿ-ական Արսեն Քարամյանը, ըստ պտտվող լուրերի, ետ է գցում կուսակցության ներքին էշելոնում հերթագրվածների գործերը, որոնք Քարամյանի միջամտության շնորհիվ պետք է ապառիկ հիմունքներով ու ցածր տոկոսադրույքներով բնակարաններ ձեռք բերեին Ավան վարչական շրջանում կառուցվող բնակելի շենքում»,- գրում է թերթը և հիշեցնում, որ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո իրականացվում էր «Մատչելի բնակարաններ` երիտասարդ մասնագետներին» ծրագիրը, որի «իրականացումը» ապահովում էր հենց Արսեն Քարամյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները