Էլինա Դանիելյանը կրեց անընդմեջ երկրորդ պարտությունը
Կազանում ընթացող կանանց շախմատի «Գրան պրի» մրցաշարի 10-րդ տուրում Էլինա Դանիելյանը կրեց անընդմեջ երկրորդ պարտությունը և զգալիորեն նահանջեց մրցաշարային աղյուսակում: Այժմ նա 6 միավոր արդյունքով Հոու Յիֆանի հետ բաժանում է 4-5-րդ տեղերը: Առաջատարները` Համփի Կոներուն, Վիկտորյա Չմիլիտեն և Աննա Մուզիչուկը, իրենց ակտիվում ունեն 6,5-ական միավոր:
Ալեքսանդրա Կոստենյուկն ու Կատերինա Լահնոն վաստակել են 5-ական, Տատյանա Կոսինցևան ու Նադեժդա Կոսինցևան` 4,5-ական, Անտուանետա Ստեֆանովան` 4, Ալիսա Գալյամովան` 3, Բեթուլ Յիլդիզը` 2,5 միավոր:
Այսօր կայանալիք վերջին` 11-րդ տուրում Էլինա Դանիելյանը կխաղա Հոու Յիֆանի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա