Էրդողանը հրահանգել է դադարեցնել Ֆրանսիայի դեմ պատժամիջոցների կիրառումը
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հեռուստաեթերից հայտնել է, որ Անկարան որոշել է Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդի պաշտոնավարության շրջանում բարելավել ֆրանս-թուրքական վատթարացած հարաբերությունները: Այդ նպատակով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրահանգել է հանել Ֆրանսիայի դեմ կիրառվող պատժամիջոցները:
«Փարիզի կողմից ցուցաբերվող նոր վերաբերմունքի արդյունքում օրակարգից հանվելու են պատժամիջոցները: Ֆրանսիան և Թուրքիան երկկողմ հարաբերություններում առկա խնդիրները լուծելու համար բավականաչափ զորեղ են»,- ըստ «CNNTurk»,- լրատվականի` ասել է Դավութօղլուն:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի խորհրդարանի կողմից հայկական բանաձևի ընդունումից հետո հրապարակել էր Ֆրանսիայի դեմ կիրառվելիք պատասխան գործողությունների ցանկը, որը կազմված էր 8 կետից:
1. Փարիզում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետկանչ:
2. Չեղյալ են հայտարարվում քաղաքական, ռազմական, ֆինանսական, տնտեսական, կադրերի փոխանակման և նմանատիպ այլ բնույթի համագործակցությունները:
3. Չեղյալ են հայտարարվում համատեղ զորավարժությունները:
4. Դադարեցվում են Ֆրանսիայի հետ ընթացող բոլոր քաղաքական խորհրդակցությունները:
5. Ֆրանսիակա ռազմական ինքնաթիռներն այսւոհետև ամեն թռիչքի պետք է առանձին-առանձին են թույլտվություն ստանան:
6. Եվրամիության հետ կազմվելիք նախագծերում չի ներառվելու Ֆրանսիայի հետ համագործակցությունը:
7. Այսուհետև մերժվելու են ֆրանսիական ռազմանավերի թուրքական նավահանգիստներ մուտք գործելու բոլոր դիմումները:
8. Էկոնոմիկայի նախարարների մասնակցությամբ 2012-ին ծրագրված Թուրքիա-Ֆրանսիա համատեղ տնտեսական ժողովին թուրքերը չեն մասնակցելու:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում