«Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաներից քննություններով եզրագծին մոտեցավ միասնական քննությունների առաջին փուլը
«Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաներից քննություններով այսօր եզրագծին մոտեցավ Հայաստանում և ԼՂՀ-ում հունիսի 1-ին մեկնարկած պետական ավարտական և միասնական քննությունների առաջին փուլը:
«Հայոց պատմություն» առարկայից քննություն հանձնելու համար դիմում-հայտ էին ներկայացրել 3266 դիմորդ, իսկ «Քիմիա» առարկայից` 1511 դիմորդ:
Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցում տեղակայված քննակենտրոնի ղեկավար Վաչիկ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս տարի չափազանց կազմակերպված են անցնում ընդունելության քննությունները: «Բոլոր քննություններն էլ անցկացվել են բարձր մակարդակով, նկատելի վրիպումներ, արտառոց դեպքեր չեն գրանցվել: Ամեն ինչ շատ բարձր մակարդակով անցավ և հուսով ենք, որ այդպես էլ կավարտվեն»,- ասաց Վ.Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ 2012-13 թթ-ի ուսումնական տարվա ընդունելության քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 16845 դիմորդ, իսկ ԼՂՀ-ում՝ 1260 դիմորդ:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են