G20-ը Եվրոպայի փրկությունը թողեց Գերմանիայի ձեռքերում

Մեքսիկայի Լոս Կաբոսում ավարտված «Մեծ քսանյակ»-ի (G20) համաժողովի ամենակարևոր թեմաներից մեկը անկասկած դա համաշխարհային տնտեսության և հատկապես եվրոյի գոտու երկրներում ստեղծված իրավիճակի քննարկումն էր: Իսկ համաժողովի կարևորագույն արդյունքը եղավ ամփոփիչ փաստաթուղթը, որում ներկայացվում է, թե «Մեծ քսանյակ»-ի երկրները ինչպիսի քայլեր պետք է ձեռնարկեն ստեղծված իրավիճակին հակազդելու համար:
Նշենք, որ G20-ը դա մի ձևաչափ է, որտեղ յուրաքանչյուր համաժողովից առաջ անդամ երկրները պատրաստում են իրենց զեկույցները, ուր ներկայացվում են իրենց դիրքորոշումները որոշակի հարցերի վերաբերյալ և արդյունքում այդ առաջարկությունները բերվում են որոշակի համաձայնության (կոնսենսուսի): Թեև G20-ի կողմից ընդունված այս հռչակագրում, ինչպես և սպասվում էր, առկա են որոշ դեկլարատիվ բնույթի ձևակերպումներ, այնուամենայնիվ դա գլոբալ տնտեսության հիմքը կազմող խոշոր զարգացած և զարգացող երկրների, ինչպես նաև Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի համար որոշակի ժամանակահատվածում տնտեսական, ֆինանսական և սոցիալական քաղաքականությունները հուշող ծրագիր է:

Այսպիսով` G20-ի համաժողովի ամփոփիչ հռչակագրի կարևոր դրույթներից են` 1. «Մեծ քսանյակի» անդամ երկրները պարտավորվում են իրենց գործունեությունը այնպես կազմակերպել, որ նվազագույնի հասցվի բացասական ազդեցությունները այլ երկրների վրա: 2. Արժույթի միջազգային հիմնադրամի ֆինանսական ռեսուրսները անհրաժեշտության դեպքում հասանելի են G20-ի բոլոր անդամ երկրների համար: 3. Համաժողովին մասնակից երկրները կողմ են արտահայտվում ֆինանսական և հաշվապահական կարգավորման նոր «Բազել 3» համակարգի ներդրմանը: 4. «Մեծ քսանյակի» անդամ երկրները պետք է խուսափեն իրենց արժույթների դեվալվացիայից, հանդես գան պրոտեկցիոնիզմի և համանման երրույթների դեմ: 5. «Մեծ քսանյակի» անդամ երկրները պետք է համատեղ ուժերով պայքարեն սովի, ինչպես նաև գործազրկության դեմ` ուշադրությունը հատկացնելով երիտասարդներին և ֆինանսատնտեսական ճգնաժամից տուժածներին:

Թեև G20-ը շատ էր կարևորում եվրոյի գոտու անդամ երկրների պարտքային ճգնաժամի խնդիրները և դրա հնարավոր հետևանքները համաշխարհային տնտեսության վրա, սակայն մասնակից երկրները նշում էին, որ դա ներեվրոպական խնդիր է և պետք է լուծվի Եվրոպայի ներսում: Իր հերթին Եվրոպան թեև որոշակի հույսեր ուներ G20-ից ֆինանսական օգնություն ստանալու համար, սակայն հասկանալի էր, որ դժվար թե G20-ը կարողանար ուղղակիորեն օգնել եվրոյի գոտու երկրներին: Որոշակի պատրաստակամություն է հայտնել Չինաստանը, որը պատրաստ է վարկեր տրամադրել Եվրամիության երկրներին: Այսպիսով, թեև G20-ի առաջնորդները հայտարարել են, որ պատրաստ են անհրաժեշտ միջոցառումներ իրականացնել Եվրագոտու միասնականությունն ու կայունությունը պահպանելու համար, այնուամենայնիվ G20-ը հրաժարվեց ուղղակի ֆինանսական օգնությունից: Որոշվեց ավելացնել Արժույթի միջազգային հիմնադրամին հատկացումները, որոնք կուղորդվեն ոչ միայն եվրոպական երկրների, այլև դրա կարիքը զգացող մյուս անդամ երկրներին:
Բոլորը հասկանում էին, որ միայն ֆինանսական օգնությունը և ծախսերի կրճատումը բավական չեն եվրոյի գոտու երկրներին ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Քննարկումների արդյունքում, որպես լուծում, առաջարկվեց ստեղծել ավելի ինտեգրացված եվրոպական ֆինանսական համակարգ, ներդնել բանկային վերահսկողության և ավանդների ապահովագրման համակարգեր, իրականացնել բանկերի վերակապիտալիզացիա, ինչպես նաև տնտեսական և բյուջետային դաշինքի ստեղծում: Առաջարկվում է ավելի մեծ ֆինանսական պատասխանատվություն, մեծ ծավալի ներդրումներ հատկապես ենթակառուցվածքներում, կրթության մեջ և ինովացիաներում:

Գաղտնիք չէ, որ հակասություններ կան նաև եվրոպացի լիդերների մեջ եվրոպական ճգնաժամի հաղթահարման լուծումների առումով: Որոշ կարծիքների համաձայն, այդ ամփոփիչ փաստաթուղթը մոտ է Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի դիրքորոշմանը, որը կողմ է տնտեսության խթանմանը, ի տարբերություն Գերմանիայի Կանցլերի կողմից ներկայացվող խիստ տնտեսական քաղաքականությանը, որը ենթադրում է Եվրագոտու գործընկերների կողմից ծախսերի կրճատման և պարտքերի նվազեցման քաղաքականություն:

Այսպիսով, եվրոյի գոտու պարտքային խնդիրները մնացին Եվրամիության ամենուժեղ անդամի Գերմանիայի ուսերին: Թեև Գեմանիայի կողմից դիմադրությանը, առաջակվում է ստեղծել պարտքային ճգնաժամի մարման նոր համակարգ, որն իրենից ներկայացնում է միասնական եվրոպական բոնդերի ստեղծում: Այդ դեպքում ստացվում է, որ պարտքային բեռ ունեցող երկրների պարտքերի մարումը պետք է կատարվի հիմնականում Գերմանիայի հաշվին: Մեկ այլ տարբերակ է առաջարկվում նաև Իտալիայի և Իսպանիայի պրոբլեմային պարտատոմսերի գնումը Գերմանիայի և ԵԿԲ-ի կողմից: Գերմանիան իր հերթին հակադարձում է, որ անհրաժեշտ է G20-ի օգնությունը և Գերմանիայի ուժերը անսահմանափակ չէ, հիմնավորելով, որ մտնելով իտալական և իսպանական պարտքային բեռի տակ, գերմանանական տնտեսությունը նույնպես կհայտնվի շատ ծանր վիճակում:

Դժվար է ասել, թե Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան, իսկապես հավատում են Գերմանիայի կենսունակությանը, թողնելով եվրոպական պարտքային պրոբլեմների դեմ միայնակ, թե ներքաշելով ծուղակի մեջ, դրանով փորձում են թուլացնել Գերմանիային, այնուամենայնիվ գերմանացիները իրենց կողմից առաջ քաշված պայմանների ընդունման դեպքում թվում է, որ պատրաստ են իրենց վրա վերցնելու պատասխանատվությունը:

Գերմանիան, որը դեռևս նախքան ֆինանսատնտեսական ճգնաժամն էր կատարել իր տնտեսության մեջ կառուցվածքային բարեփոխումներ, ներկայումս էլ ունի Եվրոպայի ամենակայուն տնտեսությունը և ապացուցել է իր կենսունակությունը ճգնաժամային պայմանների դեպքում, հասկանում է, որ գնում է մեծ ռիսկի: Բայց այստեղ Գերմանիան փորձում է իր հեռանկարային խաղը տանել` աշխարհաքաղաքական առումով ավելի է մեծանում Գերմանիայի դերը եվրոպական տարածաշրջանում: Եվ դա է Գեմանիայի համար Եվրոպային փրկելու գինը: Կարելի է ասել, որ դրանով Եվրամիության կառավարումը ըստ էության Բրյուսելից տեղափոխվում է Բեռլին, իսկ եվրոյի կառավարումը կկատարվի Մայնի Ֆրանկֆուրտից, որտեղ և գտնվում է Եվրոպական կենտրոնական բանկը: Թեև հիմա էլ եվրոյի գոտու և Եվրամիության շատ հարցեր առանց Ա.Մերկելի իմացության տեղի չեն ունենում, բայց եթե Գերմանիան իսկապես դուրս բերեց եվրոյի գոտու երկրներին այս վիճակից, ապա նրա քաղաքական և տնտեսական ազդեցությունը Եվրոպայում զգալիորեն կմեծանա:
Սակայն, այստեղ նույնպես առկա են մի շարք խնդիրներ: Եթե Մեծ Բրիտանիան իրեն չեզոք է պահում եվրոյի գոտում տեղի ունեցող գործընթացներից, ապա պետք չէ թերագնահատել նաև Ֆրանսիայի գործոնը: Ֆրանսիան, թեև նույնպես ունենալով խնդիրներ ֆինանսական և բանկային համակարգում, այնուամենայնիվ ուժեղ տնտեսություն ունեցող երկիր է և կարող է ակտիվ մասնակցություն ունենալ ֆինանսական և պարտքային կարգավորման գործընթացներին, փորձելով ինչ որ առումով հակակշռել Գերմանիայի դիրքերի ամրապնդմանը: Եթե Ն.Սարկոզին այս հարցերում հիմնականում հանդես էր գալիս Ա.Մերկելի հետ տանդեմով և գերմանացիների տեսակետների կողմնակից էր, ապա Ֆրանսիայի նոր նախագահը զգալիորեն տարբերվող դիրքորոշում է որդեգրել:

Միաժամանակ, հայտնի չէ, թե Գերմանիայում գալիք խորհրդարանական ընտրություններում արդյոք գերմանացիները հավանություն կտան Անգելա Մերկելի ղեկավարած քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությանը թե մրցակից սոցիալ-դեմոկրատներին, որոնք իշխանության գալով կարող են փոխել իրականացվող քաղաքականությունը ն եվրոյի գոտու փրկության ծրագիրը կդնեն հարվածի տակ:

Մեկ այլ խնդիր է այն, որ գերմանական բաղադրատոմսերը պարտքային ճգնաժամի հաղթահարման և եվրոյի գոտում կարգուկանուն մտցնելու համար կարող են լուրջ դիմադրության հանգեցնել Եվրոպայի մյուս պրոբլեմատիկ երկրներում, ինչպես տեղի ունեցավ Հունաստանում: Չի բացառվում նաև հենց Գերմանիայի կողմից Եվրագոտին լքելու տարբերակը, դրանով փորձելով փրկել սեփական տնտեսությունը եվրոյի հնարավոր փլուզման դեպքում:

Ամփոփելով նշենք, որ Հունաստանի ընտրությունների և նոր կառավարության ձևավորման արդյունքում ի հայտ եկած դրական հույսերը Եվրագոտում առկա խնդիրները ընդամենը կարճ ժամանակով են հետաձգվել: Հունաստանի պետական պարտքային խնդիրները, ինչպես նաև մյուս պերիֆերիաների բանկերի պարտքային խնդիրները դեռևս լուծում չեն ստանում, չի բացառվում նաև նոր օջախների առաջացումը: Իսկ վիճակը Եվրագոտում և Եվրամիությունում ավելի լուրջ է քան պատկերացնում են G20-ի ոչ եվրոպական երկրները, իսկ Գերմանիայի դիրքորոշումը այնքան էլ դեռ պարզ չէ:

Սարգիս Մանուկյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}