Բժիշկներ. Մ. Սաղաթելյանի ու Գ. Նազարյանի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում
Այս գիշեր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով Գրիգոր Նազարյանն ու Մարկ Սաղաթելյանը Պետական բժշկական համալսարանի «Հերացի» հիվանդանոցային համալիր են տեղափոխվել ծանր տրավմատիկ շոկով, պոլիտրավմաներով, բարդ կոտրվածքներով: Ներկայում երկուսի վիճակն էլ կայուն է, պարզ գիտակցության մեջ են: Ինտենսիվ բուժման փուլում են գտնվում: Այս մասին ասուլիսում ասաց Բժշկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, Պետական բժշկական համալսարանի «Հերացի» հիվանդանոցային համալիրի Անեսթեզիոլոգիայի և ինթենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար Իրինա Մալխասյանը:
Միաժամանակ նա նշեց. «Այս պահին նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Առաջնային բարդությունները հաղթահարված են»:
Նյարդավիրաբուժական ամբիոնի և կլինիկայի ղեկավար Ռուբեն Ֆանարջյանն ասաց, որ երկուսի մոտ առկա է զուգակցված գանգուղեղային և ողնաշարաողնուղեղային վնասվածքներ, գլխուղեղի ցնցում, որը համարվում է թեթև աստիճանի գանգուղեղային վնասվածք: Մարկ Սաղաթելյանի մոտ առկա է նաև ողնաշարի, պարանոցային և գոտկային հատվածի ողերի ելունների կոտրվածք: Դեռևս պետք է անցնեն մի շարք հետազոտություններ, հսկողություն տակ են գտնվում: «Երկու հիվանդի մոտ էլ նյարդավիրաբուժական իմաստով որևէ ֆունկցիոնալ խանգարում, ողնուղեղի վնասվածք չկա, այլ միայն ոսկրային վնասվածքների մասին է խոսքը, որը պահանջում է բուժում»,- ասաց նա:
Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար Արսեն Ազիզբեկյանի խոսքով, երկու հիվանդն էլ ներկա դրությամբ գտնվում են բավարար վիճակում, հարկավոր է բավականին երկար կոնսերվատիվ բուժում:
Նախորդող նորություն` Պատահարի հետևանքով Մարկ Սաղաթելյանը և Գրիգոր Նազարյանը տեղափոխվել են հիվանդանոց
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները