Մի քիչ ՀՀԿ է, մի քիչ` ԲՀԿ.ով է ձեռնպահ քվեարկել
«Հրապարակը» գրել է. «Կառավարության ծրագրի քվեարկության ժամանակ «կողմերի» ու «դեմերի» հարցը պարզ էր, սակայն մեկ ձեռնպահը լուրջ ալեկոծություն էր առաջացրել, և բոլորը գուշակում էին, թե դա ով է: Ավելի ուշ պարզ դարձավ, որ ձեռնպահը Գրիգոր Մարգարյանն է` Բելաջիոյի Գրիշը, ով ԲՀԿ հովանու տակ է մտել ԱԺ, սակայն նախընտրական հանրահավաքի ժամանակ Սերժ Սարգսյանը կոչ է արել նրա օգտին քվեարկել: Մեր տեղեկություններով, արդյունքում Գրիշը խոստացել է նախագահի գծին երբևէ դեմ չգնալ: Երեկ, նիստից հետո լրագրողները շրջապատել են Մարգարյանին` հարցապնդումով, թե ինչպես է նա քվեարկել: Նա ասել է. դեմ եմ քվեարկել, մենք «թմով ենք քվեարկում»: Սակայն, երբ լրագրողները համառել են, ասել է. ես ազատ մարդ եմ, ոնց ուզեմ` կքվեարկեմ: Ավելի ուշ տեղեկացանք, որ նա ԱԺ արձանագրային բաժնում դիմում է գրել` նշելով, որ ինքը սխալ կոճակ է սեղմել, խնդրում է չեղյալ համարել քվեարկության արդյունքը, ինչին պատասխանել են, որ դա հնարավոր չէ. քվեարկության արդյունքներն արձանագրված են և փոփոխության ենթակա չեն»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները