Մարտուն Գրիգորյանը ջախջախելու է Գյումրիի քաղաքապետին
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը «Հայկական ժամանակի» թղթակցին հայտնել է, որ պատրաստ է առաջադրվել Գյումրիի քաղաքապետի թեկնածու, եթե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշի, որ մասնակցելու են այդ ընտրություններին:
Նա նաև ասել է, թե առաջադրվելու դեպքում ջախջախելու է Գյումրիի գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: «Առաջադրվելու եմ, որ ջախջախեմ. ջախջախել եմ մայիսի 6-ի ընտրություններում, ջախջախելու եմ նաև առաջադրվելուց հետո` սեպտեմբերի 9-ին: Ես համոզված եմ` ժամանակն է, որպեսզի Գյումրին ազատվի այդ վիճակից և այդ ղեկավարից: Իսկ թե ինչ վիճակ է, ամբողջ Հայաստանը գիտի և գիտի, թե ինչի է պետք Գյումրին ազատել այդ վիճակից»,- ասել է Մարտուն Գրիգորյանը` հավելելով, որ մայիսի 6-ի ընտրությունները ցույց տվեցին, որ ինքը հզոր է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները