Գեղարքունիքի մարզպետի հարցը չի լուծվում
«ՀՀԿ-ն ոչ մի կերպ չի կարողանում կողմնորոշվել Գեղարքունիքի մարզպետի հարցում,- գրում է «Ժողովուրդը»:- Երեկվա նիստի ժամանակ որոշվել է հետաձգել հարցը, քանի որ ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը չի ցանկանում մարզպետ դառնալ: Ու բացի նրանից, ըստ էության, այլ «հարմար» թեկնածու ՀՀԿ-ն այդպես էլ չի կարողանում գտնել»: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` Սերժ Սարգսյանի մոտ այս օրերին լոբբինգ են անում, որ մարզպետ նշանակվի ՀՀԿ-ական փոխմարզպետ Արտյուշա Ղուկասյանը, որն առավել հայտնի է իր քրեական անցյալով ու ամենահարմար թեկնածուն է. «Մարզում բոլոր մրցույթներում հաղթող են ճանաչվում նրա եղբոր ընկերությունները: Միայն 2006-2007-ին Ա. Ղուկասյանին պատկանող «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն պետությունից «Մադինա» ոռոգման ծրագրի համար ստացել է 21 միլիոն դրամ, որից 18 միլիոնը շորթել է»,- գրում է թերթը և խոստանում Ղուկասյանի «թարմ արկածներին» անդրադառնալ առաջիկա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները