Սևանից ջրի բացթողման մասին վիճահարույց օրինագիծն ընդունվել է
Այսօր Ազգային ժողովում 93 կողմ, 12 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց Սևանա լճից հավելյալ 150 մլն խմ ջուր բաց թողնելու մասին վիճահարույց օրինագիծը: Առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծին դեմ է քվեարկել խորհրդարանական ընդդիմությունը: Ջուրը Սևանից վերցվում է 40 հազար հա հողատարածքը ոռոգման նպատակով:
Մինչ այդ օրինագծին դեմ արտահայտվեցին «Ժառանգություն» և Հայ Ազգային կոնգրես խմբակցությունները: Մասնավորապես, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը տեղեկացրեց, որ մի խումբ բնապահպաններ այդ հարցով մտահոգ դիմել են իրենց և նշել, որ Սևանից ջուր վերցնելը բնապահպանական «լուրջ խնդիր» է:
Բնապահպանության նախկին նախարար, ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը նշել է, որ 2002-ից սկսած Սևանա լճի մակարդակը զգալի տեմպերով բարձրանում է: «Սևանը 2002 թվականից մինչ օրս բարձրացել է 4 մետր 15 սանտիմետր, և հիմա մեր կառավարությունը ջուր է ուզում մեր ժողովրդին տալու համար, հիմա ի՞նչ, չտանք»,- նշեց Այվազյանը:` կոչ անելով բոլորին կողմ քվեարկել:
Օրինագծին կողմ քվեարկողների թվում են նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները:
Բնության «չար գործն» ու «սյուրպրիզը» Սևանից հավելյալ 150 մլն խ/մ ջուրբացթողում է պահանջում
Արամ Հարությունյան. Հավելյալ ջուր վերցնելու հետևանքով Սևանի մակարդակը չի նվազի
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան