Իրավունք 01:31 22/06/2012

Հրայր Թովմասյան. Փաստաբանների բողոքի մեջ քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Հայաստանի փաստաբանների մի մասը, դժգոհ Վճռաբեկ դատարանի գործողություններից, մեկօրյա գործադուլ էր հայտարարել և առաջարկների փաթեթ ներկայացրել: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը անդրադարձել էր գործադուլին և նկատել, որ փաստաբանները «ինչ-որ նոր բան են մոգոնել»:

Panorama.am-ի խնդրանքով Հրայր Թովմասյանն անդրադարձել է դատաիրավական բարեփոխումների առաջիկայում հաստատվելիք ծրագրին, որը նախօրեին քննարկվել է նաև Հայաստանի նախագահի մոտ: Զրուցեցինք նաև փաստաբանների բողոքի ակցիայի մասին:

-Տարին արդեն կիսվել է, բայց 2012-2016 թվականների դատաիրավական բարեփոխումների քառամյա ծրագրի նախագիծը դեռ չի հաստատվել: Այս պահի դրությամբ կարո՞ղ եք արձանագրել` ինչ է արվել:
-Ծրագիրը մոտակա օրերին կհաստատվի, և ես առանձին ասուլիս կհրավիրեմ, որը կվերաբերի այդ ծրագրին: Պետք է ասեմ, որ այդ ծրագիրը բավականին ամբիցիոզ  է, որը փորձում է ոլորտում կուտակված եթե չասեմ հարյուրավոր, ապա տասնյակ խնդիրներին լուծում տալ: Դրանք վերաբերում են ոչ միայն դատական իշխանությանը, այլ նրա հարակից ոլորտներին, ինչպիսին են` փաստաբանությունը, դատախազությունը, քրեակատարողական ծառայությունը, նոտարիատը, ԶԱԳՍ-երը (ՔԱԳՎ) և ընդհանրապես, պետության կողմից հանրությանը մատուցվող ծառայությունները: Ծրագրի իրականացման շրջանակներում գործողությունները մի քանի հարյուրից անցնում են, իրավական ակտերի շրջանակը, որոնցում փոփոխություններ պետք է կատարվեն ևս այդքանն են: Վստահեցնում եմ հետևյալը` եթե որպես ցուցիչ օգտագործենք, թե որքանով է բարձրանալու հանրության վստահությունը այս բարեփոխումներից, պիտի ասեմ, որ առնվազն այդ վստահությունը պետք է կրկնապատիկ ավելի մեծանա այսօրվա դատական իշխանության նկատմամբ: Իսկ դա թե տնտեսական զարգացման, թե քաղաքացիական հասարակության կայացման գլխավոր գրավականն է: Ես այսօր չեմ մանրամասնի, թե ծրագրում ինչ է նախատեսվելու, ինչ գործողություններ են, ինչ ուղղություններով են գնալու, կրկնում եմ` հաստատվելուց հետո առանձին ասուլիս կհրավիրեմ:

-Մի առիթով, պարոն Թովմասյան, հայտարարել էիք, որ դատական համակարգի նկատմամբ քաղաքացիների անվստահությունը բարձր է և հասնում է 80 տոկոսի: Բացի այդ, միջազգային մի կազմակերպության տվյալներով, դատական համակարգի նկատմամբ վստահությունը շուրջ 80 տոկոսով բարձր է: Ինչո՞վ է պայմանավորված այս տարբերությունը:
-Նայած թե դուք, որպես թիրախային խումբ, ում եք ընտրում` նրա՞նց ովքեր այդ պահին դիմել են դատարան, թե՞ նրանց, ովքեր ընդհանրապես առնչություն չեն ունեցել դատական համակարգի հետ: Սա չի նշանակում, որ իշխանության մեջ թևերի նկատմամբ անվստահությունը ավելի մեծ է: Այսինքն՝ որոշակիորեն, միգուցե տարօրինակ է, բայց ամենամեծ վստահությունը տեղական ինքնակառավարման մարմիններն ունեն և այդպես աստիճանաբար փոխվում է` դատական իշխանություն, օրենսդիր և գործադիր: Այս առումով, մենք այդտեղ անելիքներ ունենք: Դատական համակարգից կոնկրետ սպասելիքներ կան, այսինքն՝ մարդը պետք է վստահ լինի, որ դիմում է դատական իշխանությանը և իր համար որոշակի կանխատեսելի պետք է լինի, թե ինչպիսի պատասխան է ստանում: Այդ անվստահությունը, որ ասում ենք կա, թող դատական իշխանությունը սվիններով չընդունի և մտածի, որ դա միայն իրենց պատճառով է: Եթե մենք ունենք փաստաբանություն, որը հաճախորդի հետ դատարանից դուրս գալուց հետո իր պարտքն է համարում ասելու, թե ինչքան վատն են դատավորները, տեսեք՝ ինչ անարդար վճիռ կայացրեցին, ինքը մեղավոր չէր, դատավորներն էին մեղավոր, որ ամեն ներկայացված վճռից ասուլիս հրավիրի և փորձի քննադատել: Մենք նաև նման քայլերով ենք դատական իշխանության այդ հեղինակությունը գցում: Մինչդեռ վստահությունը և արդարադատության մակարդակը շատ ավելի բարձր կարող է լինել:

-Պարոն Թովմասյան, 500-ից ավել փաստաբան բողոքի ակցիա է կազմակերպում, չե՞ք կարծում, որ համակարգում խնդիր կա:
-Մենք ունենք եռաստիճան դատական համակարգ, որին պետք է սովորենք ու հասկանանք, թե այս համակարգում Վճռաբեկ դատարանի դերակատարությունը որտեղ է: Ասեմ, որ պրոբլեմը միայն Հայաստանում չէ. բոլոր այն երկրները, որոնք անցում են կատարել այսպես ասած, եռաստիճան համակարգի, այս խնդրի հետ այս կամ այն կերպ բախվել են: Որ գործերն են, որ իրավունքի զարգացման տեսանկյունից նշանակություն ունեն, որ գործերն են, որոնք պետք է ապահովեն օրենքի միատեսակ կիրառելիությունը, որ գործերն են, որոնք նշանակալի, կարևոր հետևանքներ կարող են ունենալ: Սրանք սահմանումներ են, որոնք բոլոր երկրներում էլ դժվարանում են տալ: Այս առումով Հայաստանը բացառություն չէ: Մի կողմից պետք է որոշումների մեջ որոշակիություն, հստակություն և կանխատեսելիություն լինի, որպեսզի բոլոր սուբյեկտների համար պարզ լինի, թե որ գործերով են ընդունել, որոնցով՝ ոչ: Միջազգային ստանդարտներով, բողոքարկման երկու աստիճան կա, մեր դատական համակարգը դրա հնարավորությունը տալիս է՝ առաջին ատյան և վերաքննիչ ատյան: Իսկ այն, որ երրորդ աստիճանը պետք է պարտադիր վերցնի գործը և քննի, նման բան չկա: Սա վճռաբեկ դատարանի գոյության կոնցեպցիան է: Իսկ եթե դատական ծախսերի մոդելը մեզ մոտ դեռևս կատարյալ չէ, ասենք, փաստաբանի համար...ես չեմ ուզում դա բոլորին վերագրել...այսինքն՝ գործը երկարացնելու մինչև վճռաբեկ հասցնելու այդ երևույթները կան: Ցանկալի չէր տեսնել փոխադարձ մեղադրանքները: Մի կողմից պետք է դատական իշխանության հեղինակությունը բարձրանա, ինքը իր որոշումներով իր քայլերով լինի էնպիսին, որ վստահություն, հավատ ներշնչի, պարզ ու որոշակի լինի բոլոր սուբյեկտների համար: Մյուս կողմից էլ փաստաբանները պետք է պարզ ու հստակ հասկանան, որ ոչ բոլոր գործերն են, որ պետք է հասնեն Վճռաբեկ դատարան:

-Փաստորեն,  ստացվում է փաստաբաններն իրենց քայլերով գցո՞ւմ են դատական համակարգի հեղինակությունը:
-Ես նման բան չեմ կարող ասել: Ես ասում եմ, որ դատական համակարգում մենք խնդիր ունենք ՝ և փաստաբանական ինստիտուտի կայացման, և դատական իշխանության, և իրավագիտակցության հետ կապված: Օրինակ, բարեփոխումների այս ծրագրում նաև դրույթներ կան, որոնք վերաբերում են իրավաբանական կրթությանը, այսինքն՝ ինչ չափորոշիչներ ենք մենք ներկայացնում, ինչպես պետք է իրականացվի, ինչ մասնագետ ենք մենք պատրաստում, ով է մեր վաղվա դատավորը, նոտարը կամ փաստաբանը:

-Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդականը հայտարարել էր, որ փաստաբանների բողոքի ակցիայի մեջ քաղաքական ենթատեքստ կա, դուք տենսո՞ւմ եք այդպիսի ենթատեքստ:
-Ես նրանց բողոքի մեջ քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
23:02
Ինչ տեսքով է Աննա Հակոբյանը մասնակցել Ալեն Սիմոնյանի ծննդյան արարողությանը
Աննա Հակոբյանը Ինստագրամի իր էջի սթորի բաժնում է կիսվել լուսանկարների նոր շարքով: Ամենայն հավանականությամբ դրանք արվել են հունվարի 5-ին,...
Աղբյուր` Panorama.am
22:44
Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել ԱԱԾ-ի կողմից.Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր...
Աղբյուր` Panorama.am
21:55
ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին արտասովոր տեղաշարժեր չի գրանցել
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունից հայտնում են. «ԵՄ առաքելության պարեկային խմբերը հայտնել են, որ իրավիճակը հայ-ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
21:45
Էրդողան. Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովման օգտին
Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման օգտին և միշտ լինելու է Ադրբեջանի կողքին։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
21:25
Այս ռեժիմի գոյության պայմաններում, մենք պարբերաբար պարտվելու ենք. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Երբ խոսում են բազմաբևեռ աշխարհակարգի մասին, դրա բովանդակությունը լավ չի ըմբռնում։ Բազմաբևեռ...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ողբերգшկան դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մшրմինը
Հունվարի 7-ին, ժամը 17:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի...
Աղբյուր` Panorama.am
20:54
Համարել սա հաջողված պիլոտային ծրագիր, մեղմ ասած, անհեթեթ է․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է․ «Մի քանի նկատառում էլեկտրոնային դեղատոմսերի դուրս...
Աղբյուր` Panorama.am
20:45
Զորեղ կամքով, հույսով և հավատքով դիմակայել առկա բոլոր փորձություններին ու դժվարություններին․ Վեհափառ
Հունվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում է...
Աղբյուր` Panorama.am
20:35
Կուլիսային պայմանավորվածություններն ակնհայտորեն կարևոր հիմք հանդիսացան Արցախի ողբերգության համար․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «Եվրոպական պահպանողական» պարբերականի հետ զրույցում խոսել է Արցախի պատմության,...
Աղբյուր` Panorama.am
20:21
Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 8-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60...
Աղբյուր` Panorama.am
20:09
Արտոնությամբ տոմս գնելու համար վարչական շրջանի մասնաշենք անհրաժեշտ է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով․ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ «Սիրելի՛  երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ, 09․01․2025 թ.,...
Աղբյուր` Panorama.am
19:55
Ադրբեջան-Նախիջևան կապուղիների հարցով ուժային կենտրոնների միջև ինչ-որ գաղտնի համաձայնություն կա․ Քեռյան
Քաղաքագետ Գարիկ Քեռյանը գրում է․ «Ադրբեջանի նախագահ Ալիևի հարցազրույցն ու հայտարարությունները կրկին փոթորկել են մեր մեդիա դաշտը:...
Աղբյուր` Panorama.am
19:40
Նիկոլ Փաշինյանը պատվիրակություն է գործուղում Մոսկվա
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»...
Աղբյուր` Panorama.am
19:29
Պետք չէ խաբել ժողովրդին, առավել ևս «подставка» անել ամերիկացի գործընկերներին․ Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է․ «Պետք չէ խաբել ժողովրդին, առավել ևս «подставка» անել ամերիկացի գործընկերներին...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հաստատել է քաշային կարգերում փոփոխությունը
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի / IWF/   գործկոմը  հաստատել է ավագ, կրտսեր տարիքի և երիտասարդների նոր քաշային կարգերը: Ինչպես...
Աղբյուր` Panorama.am
19:04
Հապաղելը մահ է․ Գևորգ Գևորգյան
«Համահայկական ճակատ» շարժման համահիմնադիր, «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ Գևորգ Գևորգյանը գրում է․...
Աղբյուր` Panorama.am
18:50
ՈՒԵՖԱ ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ՈՒԵՖԱ ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրը (UEFA FOOTBALL DOCTOR EDUCATION PROGRAMME)։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:37
Ալիևը Հայաստանը հայտարարեց ֆաշիստական և աղբարկղը նետեց Նիկոլի «խաղաղության դարաշրջան»-ը․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Ալիևը Հայաստանը հայտարարեց ֆաշիստական և աղբարկղը նետեց Նիկոլի  «խաղաղության...
Աղբյուր` Panorama.am
18:23
Այս խնդրի արմատը վատ կրթությունն է․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «Տասը տարի Հայաստանում դպրոց սովորոցինք, հինգ տարի էլ համալսարան: Գեթ...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վրաստանում համընդհանուր գործադուլ կանցկացվի
«Վրաստանը գործադուլ է հայտարարում»․ քաղհասարակության ներկայացուցիչները հունվարի 15-ին ժամը 15:00-ին հայտարարում են միանալ...
Աղբյուր` Panorama.am
18:01
Դատախազությունը պահանջում է Վարդան Մինասյանից բռնագանձել 2 անշարժ գույք, 2 միլիարդ դրամ
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
Աղբյուր` Panorama.am
17:49
Իսրայելում պատրաստվում են Թուրքիայի հետ պատերազմի
Իսրայելը պետք է պատրաստվի Թուրքիայի հետ ուղիղ պատերազմի։ Այդ մասին նշվում  է իսրայելական «Նագելի‎»‎ կոմիտեի՝...
Աղբյուր` Panorama.am
17:36
Մաhաgել է ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
 73 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լևոն...
Աղբյուր` Panorama.am
17:31
90 րոպե-300 դրամանոց տոմսերի մասին երևի մամուլում խոսվել է ավելի շատ, քան երբևէ այդ տոմսերը կօգտագործվեն. Սուրեն Գրիգորյան
«Այսօր կա հնարավորություն ձեռք բերելու 1, 7 օրվա, մեկ, երեք  ամսվա, մեկ տարվա և 10 ուղևորության համար նախատեսված...
Աղբյուր` Panorama.am
17:30
Արցախը որևէ հանդիպման առաջարկ չի մերժել, դրանք չեն կայացել, որովհետև Ադրբեջանի հետ պայմանավորվածություն իրենք ձեռք չեն բերել. Հակոբյան
«ՀՀ արտգործնախարարը «մոռացավ» նշել, որ Արցախը հանձնեցին իրենք, երբ ՀՀ վարչապետը չեղարկեց ընթացող բանակցային գործընթացը,...
Աղբյուր` Panorama.am
17:21
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կոմիտեն կընդունի Կալիֆորնիայում հրդեհների պատճառով ապաստանի կարիք ունեցող ընտանիքներին
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի  մասնաճյուղը հայտարարել է, որ կընդունի Կալիֆորնիայի հարավում հրդեհների պատճառով ապաստանի կարիք ունեցող ընտանիքներին։...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ինչպե՞ս եք վարվելու ավտոբուսից ակամայից ձրի թռնողների հետ. Լրագրողը՝ փոխքաղաքապետին
«Telcell-ն իրականացնելու է ակցիա, որ առաջին գնված մեկ ուղետոմսի հետ միասին նվիրի ևս երեքը»,- ասուլիսի ժամանակ հայտանեց Երևանի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Վանաձորում հետախուզվողին վնասազերծելիս՝ ոստիկանը վնասվածք է ստացել
Հունվարի 7-ին Լոռու մարզի քրեական ոստիկանները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ գողության մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար...
Աղբյուր` Panorama.am
16:42
ԱՄՆ-ում հրդեհի պատճառով չեղարկվել է ամենամյա մրցանակաբաշխության միջոցառումներից մեկը
Լոս Անջելեսում ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի ամենամյա մրցանակաբաշխության հավակնորդների անունների հրապարակման արարողությունը չեղարկվել է տարածքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}