Շուշան Պետրոսյանը էմոցիոնալ դեմ է Սևանից ջուր բաց թողնելուն
Aravot.am-ը ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանից հետաքրքրվել է. «Այն, որ մի շարք օրինագծերի քննարկման ժամանակ մամուլի ընթերցանությամբ էիք զբաղված, թեմա՞ն հետաքրքիր չէր, թե՞ ուղղակի խնդրին խորությամբ արդեն ծանոթ էիք, դրա համար չէիք լսում»: Պատգամավորը պատասխանել է. «Լիզենզավորման օրենքը չգիտեի ինչի մասին է, իսկ Սևանինը շատ հետաքրքիր էր, դրա համար եմ ներկա՝ ի տարբերություն շատ շատերի»: Հարցին՝ «Դուք, ոչ թե ֆրակցիան, դե՞մ եք, որ Սևանից այդքան մեծ քանակով ջուր բաց թողնվի, թե՞ կողմ եք այս օրինագծին», Շ. Պետրոսյանը պատասխանել է. «Ռոմանտի՞կ պատասխանեմ: Էմոցիոնալ դեմ եմ, իհարկե: Ես Սևանի ափին եմ մեծացել, այնտեղ ամեն քարն ինձ հարազատ է»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները