Հունիսի 24-ից սկսում է պետական ավարտական և միասնական լրացուցիչ քննությունների կազմակերպման գործընթացը
Գնահատման և թեստավորման կենտրոնը հունիսի 24-ից սկսում է հանրակրթական, նախնական, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 2011-2012 ուստարվա և նախորդ տարիների շրջանավարտների «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Մաթեմատիկա» «Անգլերեն» ,«Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Իտալերեն», «Իսպաներեն», «Պարսկերեն», «Ռուսաց լեզու», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաների պետական ավարտական և միասնական (պետական ավարտական և բուհերի ընդունելության) լրացուցիչ քննությունների կազմակերպման գործընթացը:
Ինչպես տեղեկացնում են ԳԹԿ-ից, պետական ավարտական լրացուցիչ քննություններին կարող են մասնակցել հիմնական փուլում անցկացված քննություններին չմասնակցած շրջանավարտները, միասնական քննության ավարտական մասը (Ա մակարդակ) չհաղթահարած շրջանավարտները, պետական ավարտական քննություններից (2 առարկայից ոչ ավելի) անբավարար ստացած շրջանավարտները:
Այն շրջանավարտները, որոնք չեն հայտագրվել պետական ավարտական քննություններին, իրենց դպրոցներում պետք է ներկայացնեն դիմում տնօրենի անունով: Պետական ավարտական քննություններից անբավարար ստացած կամ միասնական քննության ավարտական մասը (Ա մակարդակ) չհաղթահարած շրջանավարտները պետական ավարտական քննություններին (վերաքննություններին) մասնակցելու համար նոր դիմում չեն լրացնում:
Վերաքննություն հանձնողների տվյալները ներկայացնում են կրթության վարչությունները:
Միասնական լրացուցիչ քննությանը (2012թ. բուհերի ընդունելության) կարող են մասնակցել` պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից 2012թ. զորացրվածները, սփյուռքի շրջանավարտները, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության 2012թ. շրջանավարտները, 2011-2012 ուստարվա այն շրջանավարտները, որոնք միասնական քննությանը հարգելի պատճառով ի վիճակի չեն եղել մասնակցելու, այն շրջանավարտները, որոնք առաջին փուլի քննություններին մասնակցելու համար չեն հայտագրվել, բողոքարկման հանձնաժողովի կողմից միասնական լրացուցիչ քննությանը մասնակցելու թույլտվություն ստացած շրջանավարտները:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են