Մարկ Սաղաթելյանին վիրահատել են, իսկ Գրիգոր Նազարյանի մոտ կա դրական տեղաշարժ
Քիչ առաջ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» հիվանդանոցային համալիրում ավարտվել է շոումեն Մարկ Սաղաթելյանի վիրահատությունը, որը կատարել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը:
Համալսարանի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե ինչպե՞ս է անցել վիրահատությունը, ասաց, որ Մ. Սաղաթելյանի մոտ վթարի հետևանքով առկա էր կոնքոսկրի բարդ կոտրվածք ու անհրաժեշտ էր վիրահատական միջամտություն, քանի որ միայն կոնսերվատիվ բուժումը քիչ կլիներ: «Մարկ Սաղաթելյանին վիրահատությունից հետո տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, նա արդեն մոտ մեկ ժամ է արթնացել է, իրեն զգում է նորմալ»-,- ասաց մամուլի քարտուղարը:
Հիշեցնենք, որ հունիսի 22-ին ժամը 01.35-ին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Երևանի Նալբանդյան և Արամի փողոցների խաչմերուկում և հրդեհ է բռնկվել: Պատահարի հետևանքով տուժել են հայտնի շոումեն, նախկին «КВН»-ի առաջատարներից Մարկ Սաղաթելյանը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ Գրիգոր Նազարյանը:
Ա. Հայթայանը նաև հայտնեց, որ ինչպես Մ. Սաղաթելյանը, այնպես էլ մյուս հիվանդը` Գրիգոր Նազարյանը, գիշերն անցկացրել են հանգիստ: «Գրիգորի մոտ էլ կա դրական տեղաշարժ: Նրա մոտ առկա էր կրծքավանդակի և թոքերի սալջարդ, ինչի հետևանքով շնչառական խնդիրներ ուներ: Հիմա վիճակն ավելի լավ է»- ասաց նա:
Նշենք, որ Մարկ Սաղաթելյանի մոտ հայտնաբերվել են գլխուղեղի ցնցում, ճակատային հատվածում փափուկ հյուսվածքների կտրված վերք, ողերի կոտրվածքներ, ինչպես նաև կոնքոսկրի բարդկոտրվածք։ Գրիգոր Նազարյանի մոտ ախտորոշվել է գլխուղեղի ցնցում, կրծքավանդակի և թոքերի սալջարդ և կոնքոսկրերի կոտրվածքներ՝ ազդոսկրի տեղաշարժով և ձախ ստորին վերջույթի` ծնկոսկրի կոտրվածք:
Նախորոդող նորություններ` Պատահարի հետևանքով Մարկ Սաղաթելյանը և Գրիգոր Նազարյանը տեղափոխվել են հիվանդանոց
Բժիշկներ. Մ. Սաղաթելյանի ու Գ. Նազարյանի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա