Ներսիկ Նազարյանը տույժի՞ է ենթարկվել
«Հրապարակը» գրել է, որ «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած միջադեպը ոչ պակաս ծանր է նստել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, Ռուբեն Հայրապետյանի սանիկ Ներսիկ Նազարյանի վրա: «Ուշ երեկոյան մեզ տեղեկություններ հասան, որ վերջինս խիստ նկատողություն է ստացել` միջադեպի վերաբերյալ դրսևորած իր ոչ հարիր պահվածքի համար, ինչը հակասում է նրա զբաղեցրած պաշտոնին: Նազարյանը մասնագիտական գնահատականների փոխարեն, Նեմեց Ռուբոյին պաշտպանող մեկնաբանություններով էր հանդես եկել, որոշ տեղեկությունների համաձայն, երեկ Նազարյանն իր ենթակաների հետ եղել է վերադասի` Վովա Գասպարյանի մոտ: Ենթադրվում է, որ խիստ զրույց է տեղի ունեցել»,-գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները