Որոշ նախկին պատգամավորներ հրաժարվում են հանձնել պետհամարանիշները
«Հայկական ժամանակը» գրում է, որ ԱԺ 5-րդ գումարման նոր պատգամավորներին նրանց մեքենաների համար հասանելիք պետհամարանիշները չեն տալիս: Ինչպես հայտնի է, յուրաքանչյուր պատգամավոր ունի իր պատգամավորական համարը, որն էլ դառնում է նրա մեքենայի պատգամավորական պետհամարանիշը, օրինակ` 111 օօ 11, 112 օօ 11 և այլն: Մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձածների համարը որոշվում է ըստ նրանց ընտրատարածքի` 1-ից 41, իսկ համամասնականներինը` ըստ մանդատների համարների: Թերթին հայտնի է դարձել, որ որոշ նախկին պատգամավորներ, որոնք այս ԱԺ-ում այլևս չկան, ոչ մի կերպ չեն կարողանում բաժանվել իրենց պատգամավորական պետհամարանիշներից: Բացի այդ, նախորդ գումարումից այս ԱԺ-ում կան պատգամավորներ, որոնց պատգամավորական համարները փոխվել են, և նրանք ևս չեն կարողանում բաժանվել իրենց հին` ավելի «գոլդոտ» համարներից: «Թե ինչ միջոցներ է ձեռնարկելու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` սույն հարցը լուծելու համար, դեռ հայտնի չէ»,- եզրափակում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները