Մհեր Սեդրակյանը կողմ է այն կառավարության ծրագրին, որի ղեկավարին չէր ճանաչում
«Հայկական ժամանակն» արձանագրել է, որ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) կառավարության ծրագրին «կողմ» է քվեարկել: «Բայց հիշո՞ւմ եք, դուք հարցազրույց էիք տվել և ասել` Տիգրան Սարգսյանն ո՞վ է, չեմ ճանաչում»,- Սեդրակյանին հարցրել է թերթի թղթակիցը:
«Ես Տիգրան Սարգսյան անունով 3 հատ ընկեր ունեմ, դրա համար հարցրեցի` Տիգրան Սարգսյանը ո՞րն է»,- պատասխանել է Սեդրակյանը: Իր հայտնի հարցազրույցում Սեդրակյանն ասել էր. «Սարգսյան Տիգրանն ո՞վ է»: «Ձեր կուսակցության գործադիր մարմնի անդամն ու ՀՀ վարչապետը»,- ասել էր լրագրողը: «Ես չգիտեմ, թե ում մասին է խոսքը»,-պատասխանել էր Սեդրակյանը: Կառավարությունից էլ արձագանքել էին, թե իրենց դա չի մտահոգում, քանի որ վարչապետն ու Սեդրակյանը տարբեր արժեհամակարգերում են: «Ստացվում է, որ հիմա նույն արժեհամակարգո՞ւմ եք»,- Սեդրակյանին հարցրել է թերթի թղթակիցը: «Ախր լրատվությունն այնպես է խեղաթյուրում... մեր երկրի վարչապետն է, ես ո՞նց կարող եմ նրա հասցեին նման արտահայտություն անել»,- ասել է Սեդրակյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները