Հարցազրույցներ 15:44 23/06/2012

Կ. Մանոյան. Հայտարարության մեջ ԼՂՀ-ի մասին անուղղակի ակնարկ կա

ԼՂ կարգավորման գործընթացի և հակամարտության շուրջ օրերս տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ Panorama.am-ը զրուցեց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի հետ:

- Պարոն Մանոյան, Դուք կապ տեսնո՞ւմ եք սահմանային միջադեպերի և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` տարածաշրջան կատարած այցի միջև:
-Դեպքերը կապ ունեն այնքանով, որ Ադրբեջանն ուզեց օգտագործել Հիլարի Քլինթոնի այցելությունն իր դժգոհությունը հայտնելու միջազգային հանրությանը հանձինս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկի բարձրաստիճան պաշտոնյայի, որովհետև Ադրբեջանը դժգոհ է այն առաջարկներից, որ ներկայացնում են ՄԽ համանախագահող երկրների ներկայացուցիչները, հատկապես ինչ վերաբերում է ինքնորոշման իրավունքին: Բաքուն, երբ չի կարողանում հրապարակավ դրա հակառակը պնդել, յուրովի է մեկնաբանում այն, ասելով, որ ԼՂ-ն ունենա ինքնորոշման իրավունք, բայց Ադրբեջանի կազմում: Բայց այդպիսի բան չկա: Ի դեպ, Ադրբեջանն իր այդ մեկնաբանությունը ներկայացրել էր նաև Արդարադատության միջազգային դատարան, որը Կոսովոյի հարցով քննարկում էր անցկացնում իր տեսակետը հայտնելու համար, սակայն դատարանը Ադրբեջանի կողմից ներկայացվող մեկնաբանությանը հակառակ եզրակացություն կատարեց:

Ունենալով դժգոհություններ` Ադրբեջանը փորձում է միջազգային հանրության ուշադրությունը գրավել և ինչ-որ չափով ճնշում գործադրել, բայց դա ունի իր վտանգները, որովհետև նման խախտումները, ռազմատենչ հայտարարությունները և սպառազինումը ի վերջո կարող է հանգեցնել պատերազմի:

- Ադրբեջանի որդեգրած ագրեսիվ գործելաոճն ի՞նչ է տալիս Ադրբեջանին: Նա կարողանո՞ւմ է հասնել իր առջև դրված նպատակներին:
-Իր նպատակներին հասնելու հետ կապված չի կարելի հաստատ ասել` այո, որովհետև իր ուզածն այն է, որ բանակցային գործընթացում այսօր առկա մոտեցումները փոխվեն, իսկ եթե դրանք չեն փոխվում, ուրեմն լուծման ատյանը փոխվի: Այսպիսով, քանի դեռ այդ մոտեցումները մնում են նույնը, Ադրբեջանը միշտ դժգոհ է մնալու: Բայց Հ. Քլինթոնի` Բաքվում հնչեցրած այն հայտարարությունը, որ Փարիզում պետք է նոր մոտեցումներ առաջարկվեն, պարզ է, որ Ադրբեջանի այդ դժգոհությունը բավարարելու համար արված հայտարարություն էր: Փարիզյան հանդիպումը եղավ, բայց մենք ոչինչ չլսեցինք «նոր մոտեցումներ» ասվածի մասին:

Կարծում եմ, որ այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ է, այսինքն` առնվազն մեկ և կես տարի, բանակցություններում կարգավորման առնչությամբ լուրջ առաջընթաց տեղի չի ունենա: Ադրբեջանը, լինելով դժգոհ բանակցությունների ընթացքից, փորձելու է հարցը տեղափոխել այլ ատյաններ, այս դեպքում` ՄԱԿ:

-Ի՞նչ արդյունքների է հասել Ադրբեջանը` ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամի կարգավիճակում:
-Տեսեք, Ադրբեջանի ՄԱԿ ԱԽ անդամ լինելը անկարևոր բան չէ: Դառնում ես աշխարհի այն սակավաթիվ պետություններից մեկը այնպիսի միջազգային կազմակերպությունում, որտեղ քննարկվում են բավական կարևոր խնդիրներ և հարցեր: Այդտեղ անդամ լինելը գուցե ինչ-որ դեպքերում դժվար իրավիճակի առջև կանգնեցնի այս կամ այն երկրին, բայց նաև քաղաքական իրադարձություններն այդ երկրին հնարավորություն են տալիս, որպեսզի ինքը քաղաքական առևտրի մեջ մտնի: Չի կարելի ասել, որ Ադրբեջանն առ այսօր ոչինչ չի ստացել: Կարծում եմ, որ եթե Ադրբեջանի այս պահվածքի նկատմամբ միջազգային հանրության կողմից որոշակի հանդուրժողականություն կա, դա ինչ-որ չափով պայմանավորված է հենց իր` ՄԱԿ ԱԽ անդամ լինելու հանգամանքով:

- Անդրադառնանք ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահների լոս Կաբոսյան հայտարարությանը: Ինչո՞ւմն էր այդ հայտարարության առանձնահատկությունը:
-Լոս Կաբոսում ընդունված հայտարարության մեջ համանախագահող երկրներն իրենց անհանգստությունն են հայտնում վերջին իրադարձությունների նկատմամբ, այն շեշտադրմամբ, որ այնքան ժամանակ, քանի դեռ հարցը չի կարգավորվել, սահմանային միջադեպեր կլինեն: Նրանք նույն չափով պատասխանատու են գտնում և´ Ադրբեջանի, և´ Հայաստանի նախագահներին` լրիվ անտեսելով ԼՂՀ-ն, առանց որի, փաստորեն, այս հարցը չի էլ կարող կարգավորվել: Այդ հայտարարության մեջ հատուկ այլ բան չկար:

Կարծում եմ, մտահոգության հիմնական պատճառն այն է, որ այդ հակամարտությունը կարող է դարձյալ վերածվել պատերազմի, ինչը ՄԽ համանագահող երկրների և ոչ մեկի շահերից չի բխում:

- Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ է հավանական բանակցային նոր ձևաչափի ստեղծումը: Վերջին շրջանում այդ մասին խոսակցությունները գնալով ակտիվանում են:
-Չեմ կարծում, որ նոր ձևաչափ ստեղծվի: Այդպիսի ցանկություն կարող են ունենալ Ադրբեջանը կամ Թուրքիան: Իսկ խոսակցությունների ակտիվացումը մեծ մասամբ այդ երկրների դրդմամբ է տեղի ունենում: Հիմնական խոսակցությունը գնում է ոչ թե ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը փոխելու, այլ համանախագահների կազմի վերաբերյալ` Ֆրանսիան փոխարինել ԵՄ-ով: Բայց ԵՄ-ն այդ արագ շարժվելու հնարավորությունը չունի, որ կարողանան նման պատասխանատվություն ստանձնել:

- Այդ դեպքում հնարավո՞ր է, որ այդպիսի փոփոխության դեպքում բացասական արդյունք գրանցվի:
-Եթե դա տեղի ունենա, պարզ է, որ բացասական արդյունք կլինի: Ո´չ ՄԽ-ը, ո´չ էլ համանախագահողների այս ձևը իդեալական չեն, բայց առկա պայմաններում համեմատաբար լավագույնն են:

- Եթե ՄԽ բոլոր անդամները գիտակցում են, որ ԼՂ հակամարտությունն առանց Արցախի ժողովրդի համաձայնության, վերջնական լուծում չի կարող ստանալ, ինչո՞ւ Ղարաբաղը չի ներառվում բանակցություններում:
-Անհատ նախագահների հայտարարությունները մեկնելով եզրակացնում ենք, որ իրենք պատկերացնում են, որ Ղարաբաղը բանակցություններին կմասնակցի հիմնական սկզբունքների շուրջ Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունից հետո, ինչը ևս ճիշտ մոտեցում չէ և կարող է բացասական հետևանքներ ունենալ: Ղարաբաղը պետք է մասնակցի հիմնական սկզբունքների որոշման փուլում, այլապես, դա նշանակում է, որ ուզում են ինչ-որ սկզբունքներով Ղարաբաղին այս կամ այն ուղղությունը պարտադրել: Հետաքրքրականն այն է, որ համանախագահող երկրների վերջին հայտարարության մեջ 1994 թվականի զինադադարի մասին ակնարկ կա, և կոչ է արվում կողմերին` հարգել այդ զինադադարի պայմանները: Բայց դարձյալ անտեսվում է, այն հանգամանքը, որ այդ զինադադարը ստորագրել են երեք կողմ: Նրանք ինչ-որ բաներ հիշատակում են, բայց ամենակարևորն անտեսում են: Ինչ-որ ժամանակ ԼՂՀ-ի անուղղակի մասնակցությունը բանակցություններին կարող էր հասկանալի լինել, բայց արդեն հասել ենք մի պահի, երբ անհասկանալի է:

- Ի՞նչ եք կարծում, սահմանային միջադեպերի առնչությամբ, արդյո՞ք դրանք շարունակական կլինեն:
-Այն, որ Ադրբեջանը փորձելու է նորից ձեռնարկել այդպիսի հարձակումներ, կարծում եմ, արդեն հաստատված է վերջինիս պահվածքով: Որ այդ փորձերը կարող են, թեկուզ ակամա, վերաճել պատերազմի, դա էլ փաստ է: Թեև, կարծում եմ, որ Ադրբեջանը, վստահ չլինելով իր հաղթանակի վրա, պատերազմ չի ցանկանում: Պետք է նաև նշել, որ թեև պատերազմի դեպքում նավթի օգուտները կդադարեն օգուտ լինելուց, բայց միաժամանակ Ադրբեջանը «կրակի հետ է խաղում»: Արդեն երևում է, որ նրա նման պահվածքը հետաքրքրում է միջազգային հանրությանը և անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը հնարավորինս ճնշում գործադրի Ադրբեջանի վրա` առանց կողմերի միջև կեղծ հավասարության նշան դնելու:

Զրուցեց` Դավիթ Պետրոսյանը
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:44
Եթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն թոշակն առձեռն կստանա, թե քարտով. Փաշինյան
«Առաջարկում եմ հիմա որոշում կայացնենք, որ կանխիկ թոշակ ընդհանրապես գոյություն չունենա, բոլորին թոշակը տանք քարտերի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Ինչպես ձեռք բերել տրանսպորտի արտոնյալ տոմսային փաթեթներ
Հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
23:02
Ինչ տեսքով է Աննա Հակոբյանը մասնակցել Ալեն Սիմոնյանի ծննդյան արարողությանը
Աննա Հակոբյանը Ինստագրամի իր էջի սթորի բաժնում է կիսվել լուսանկարների նոր շարքով: Ամենայն հավանականությամբ դրանք արվել են հունվարի 5-ին,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}