«Tehran Times». ԵՄ-ն ավելի շատ Իրանի վրա «հաչում» է, քան «կծում»
«Tehran Times» պարբերականում՝ ԵՄ-ն ավելի շատ Իրանի վրա «հաչում» է, քան «կծում» վերնագրով հոդված է տպագրել, որում նշվում է, թե անգամ Ճապոնիան՝ Իրանի ամենաուժեղ դաշնակիցը, ԵՄ-ի կողմից նախազգուշացում է ստացել, որ նա Իրանից նավթ չի կարող ներկրել:
«Հարավային Կորեան կարծես պատրաստ է դադարեցնել նավթի ներկրումը՝ որպեսզի պատժի Իրանին: Մինչև հիմա յոթ երկրներ, այդ թվում՝ նաև Հնդկաստանը ԱՄՆ-ից նախազգուշացում են ստացել, որ չպետք է Իրանից նավթ ներկրեն:
Արդյո՞ք այս պատժամիջոցների նպատակը՝ նավթի գնի բարձրացումը չէ, և արդյունքում ո՞ր ընկերությունները կշահեն և որո՞նք կկորցնեն: Արդյո՞ք միջազգային նավթի ընկերությունները զգում են այդ ազդեցությունը: Միգուցե վաղ է նշել, սակայն շուկայում նավթի գները ապագայում կբարձրանա:
Ինչ վերաբերվում է Չինաստանին, ապա պետք է նշել, որ Չինաստանը մեծ, էներգետիկ-բիզնես հետաքրքրություն ունի Իրանում: Չինաստանը գիտի, որ ԱՄՆ-ն քիչ հնարավորություններ ունի «պատժելու» իրեն և կարող է օգտվել միայն այս հնարավորությունից՝ իր հզորությունը ցույց տալու համար»,- նշված է հոդվածում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները