Պորտուգալացի երկրպագուները ևս չեն գոհացրել ՈՒԵՖԱ-ին
ՈՒԵՖԱ-ն կարգապահական կանոնների խախտման համար գործ է հարուցել Պորտուգալիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի դեմ:
Պատճառը երկրպագուների անվայել պահվածքն է` Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ փուլի Չեխիայի հավաքականի հետ խաղում, որը կայացել էր Վարշավայում: Երկրպագուներից մեկը նույնիսկ փորձ է ձեռնարկել խաղադաշտ դուրս գալու, սակայն ոստիկանները հասցրել են ժամանակին կանգնեցնել նրան:
Տեղեկացվում է, որ գործը կքննվի ՈՒԵՖԱ-ի կարգապահական նիստում` հունիսի 25-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա