Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ հայկական կողմը վաղը խախտելու է հրադադարի ռեժիմը
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հերթական՝ ամենօրյա հաղորդագրությունն է տարածել այն մասին, որ «հայկական կողմը տարբեր ուղղություններով խախտել է հրադադարի ռեժիմը»:
Չնայած այն հանգամանքին, որ հաղորդագրությունը տարածվել է այսօր՝ հունիսի 25-ին, դրանում նշվում է, որ Հայաստանը հրադադարի ռեժիմը խախտել է հունիսի 24-ի գիշերը և հունիսի 26-ին՝ առավոտյան, այսինքն՝ վաղը:
Այս ու նմանատիպ հաղորդագրություններն ու նրանում կրկնվող արտահայտությունները մեկ անգամ ևս փաստում են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ամեն օր ուղղակի թուղթ է «սևացնում» ու շաբլոն հաղորդագրություններ տարածում, որում այդքան էլ կարևոր չէ, թե որ կողմն է խախտել հրադադրի ռեժիմի կանոնները կամ արդյո՞ք առհասարակ խախտվել են այդ կանոնները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան