Թուրքիայում Սբ.Թագավոր եկեղեցին կվերադարձվի հայկական հիմնադրամին
Ըստ «Էրմենիհաբեր» (Ermenihaber.am) լրատվական կայքի` Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությանը կից գործող հիմնադրամների խորհուրդը, բավարարելով հայկական Արամյան- Ունջույան դպրոցի և գերեզմանատան հիմնադրամի պահանջը, որոշում է կայացրել հայկական հիմնադրամին վերադարձնել վերջինիս պատկանող Քադիքյոյի սբ. Թագավոր հայկական եկեղեցին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը որոշում էր կայացրել Գեդիքփաշայի հայ բողոքական եկեղեցու և դպրոցի հիմնադրամին հատուցում վճարել, ինչպես նաև 1 գերեզմանոց վերադարձնել Սուրբ Հրեշտակապետ հայկական եկեղեցուն կից դպրոցի հիմնադրամին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան