Ֆիզիկայի քննությունից առավելագույն 20 միավոր է ստացել 52 դիմորդ
Այս տարի «Ֆիզիկա» առարկայի պետական ավարտական և միասնական քննությունների միջին միավորը 12,1 է: Ինչպես Panorama.am-ին հայտնեցին Գնահատման և թեստավորման կենտրոնից, ֆիզիկայի քննությունից առավելագույն՝ 20 միավոր է ստացել 52 դիմորդ, իսկ դրական միավորի շեմը չի հաղթահարել 620 դիմորդ (19,2%-ը):
7,5 – 13,25 միավոր է ստացել 1226 (37.3 %), 13,5 – 17,25 միավոր՝ 803 ( 24, 8%),
17,5 -20 միավոր՝ 584 (18, 1%) դիմորդ:
Հիշեցնենք, որ «Ֆիզիկա» առարկայից պետական ավարտական և միասնական քննությունների 1-ին փուլին մասնակեցելու համար դիմում-հայտ է ներկայացրել 3392 դիմորդ. քննությանը մասնակցել է նրանցից 3233-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են